Ռուսաստանն օգտագործում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռությունը
«168 ժամ» թերթը գրում է.
«Ռուսաստանը չի կարող հետաքրքրված լինել տարածաշրջանում իր ազդեցությունը փոքրացնելու հարցում։ Դա բավականին տարօրինակ կլիներ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ցանկացած ուրիշ պետության համար։ Եթե որեւէ մեկը կարծում է, որ Ռուսաստանը պետք է աշխատի իր ազդեցությունը փոքրացնելու ուղղությամբ, ապա նրան խորհուրդ կտամ այցելել հոգեբույժի։
Ինչ վերաբերում է՝ մեծացնում է, թե չի մեծացնում շանսերը, ցավոք, առկա փաստերն այնպիսին են, որ Ադրբեջանն իսկապես կտրուկ ավելացրել է Ռուսաստանից զենքի ձեռքբերման ծավալները եւ շատ հնարավոր է, որ այդ պատճառով որոշակիորեն խախտվել էր բալանսը։
Այդ փաստի անուղղակի ընդունման մասին խոսում է Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումները Հայաստանին, ընդ որում՝ ուզում եմ նշել, որ դա կա՛մ անվճար է, կա՛մ վարկով։ Էլ չեմ խոսում ռազմաքաղաքական այն երաշխիքի մասին, որը կապված է միասնական զորամիավորման ստեղծման պայմանագրի կնքման եւ համանման որոշումների հետ, որոնք նոր գումարման Պետդուման արդեն հասցրել է վավերացնել։ Եթե մենք զենք վաճառեինք միայն Ադրբեջանին, իսկ Հայաստանին՝ չվաճառեինք կամ չտայինք, դրանով իսկ կխախտեինք բալանսը։
Բայց խնդիրն այն է, որ այդ բալանսը պահպանվի։ Ներկայիս աշխարհում շատ դժվար է իրականում խոչընդոտել կամ արգելել սպառազինությունների մատակարարումները, իսկ բալանսի պահպանումը մեր ձեռքերում է եւ մենք այն օգտագործում ենք»,- «168 ժամ» թերթին ասել է ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Միջազգային ճգնաժամային խմբի դիտարկումը, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը կասկած է առաջացնում՝ արդյոք ՌԴ-ն ավելի շատ հետաքրքրված է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելո՞ւ, թե՞ հակամարտությունը կարգավորելու հարցում։
Ըստ նրա՝ դա բոլորովին աղերս չունի քրեական բիզնեսի հետ, ինչպես նշում են ռուս որոշ քաղաքագետներ.
«Այդ «որոշ քաղաքագետները» որեւէ կերպ չեն մասնակցում հակամարտության կարգավորման գործընթացին եւ ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց խոսքերի համար։ Իրենց հայտնած տեսակետը ոչ այլ ինչ է, քան հերթական հռետորաբանություն։ Զենքի վաճառքն իրականացվում է պետական պայմանագրերի հիման վրա։ Ե՛վ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանն աշխարհում ճանաչված պետություններ են, եւ այդ տեսակետից ոչ մի քրեական գործունեությամբ, ինչպես այդ անանուն աղբյուրներն են բնորոշում, Ռուսաստանի Դաշնությունը չի զբաղվում եւ չի խախտում միջազգային իարվունքի ոչ մի նորմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին