«Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք». Վիտալի Բալասանյան
«Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը. եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք: Այս մասին Արցախի Քարինտակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը:
«Դա Բալասանյան Վիտոյի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է»,- ասել է նա:
Բալասանյանը նշել է, որ այն կուրսը, որ Հայաստանի իշխանությունները տանում են Արցախի հարցով, շատ վտանգավոր է. «Բրատիսլավայում, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է «Արցախի ընտրյալ ներկայացուցիչ», ես դիմում եմ Արցախի նախագահին ու Հայաստանի ԱԳ նախարարին: ԱԳ նախարարի տեսակետն է՝ «դե 92 թվականին էլ են այդ տերմինն օգտագործել»: Արցախի նախագահն էլ, թե՝ «կարող է մեխանիկորեն սխալվել ա»: Մեխանիկորեն դու էլ սխալվի, քո ԱԳ նախարարն էլ»,- ասաց Վիտալի Բալասանյանն ու հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված ՀԿ ներկայացուցչի հետ:
«Մամեդյարով-Մնացականյան հանդիպման ժամանակ քննարկել են համատեղ բնակության հարցը»,- ասաց Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուն և հավելեց. «Երբ ԱՄՆ դեսպանն է հրավիրում ադրբեջանական համայնք կոչվածի ներկայացուցչին, արդեն իսկ ճանաչում է: Ես հայտարարություն եմ անում, ԱԳՆ խոսնակն ինձ պատասխանում է, թե՝ Բալասանյանը մարտի 31-ի ընտրություններին քաղաքական դիվիդենտներ է հավաքում: Ժողովուրդ, ես ի՞նչ քաղաքական դիվիդենտներ շահող եմ, ես զինվորական մարդ եմ»:
Վիտալի Բալասանյանն անդրադարձավ նաև երկրի սոցիալ-տնտեսական վիճակին: Այնուհետև պատասխանեց ընտրողներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին հիմնականում Արցախի խնդրին և իրենց կյանքում առկա դժվարություններին: Ասաց, թե իր ընտրվելու պարագայում որ խնդիրները կլուծվեն առաջնահերթ և ինչպիսի փոփոխություններ կլինեն:
.jpg)
.jpg)


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին