2019-ին ՀԴՄ կտրոնների թիվն աճել է 40 տոկոսով, իսկ հաշիվ-ապրանքագրերինը՝ 25 տոկոսով. ՊԵԿ պաշտոնյան
2019 թվականին Հայաստանի շուկայում տեղի է ունեցել աշխատողների թվի էական աճ. 2019-ի դեկտեմբերի տվյալներով հարկման բազա ապահոված աշխատատեղերը եղել են 629 հազար, որը ապրիլի համեմատ 88 հազարով ավելի է: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման եւ հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը:
Նրա խոսքով, հիմնական աճը տեղի է ունեցել մանրածախ առեւտրի ոլորտում, հանրային սննդի կազմակերպման ոլորտում, մեծածախ առեւտրի ոլորտում, սննդամթերքի արտադրության եւ ծառայությունների ոլորտում:
«2018-ի ընթացքում տպվել է 326 մլն հատ ՀԴՄ կտրոն, իսկ 2019-ին այդ ցուցանիշը կազմել է 457 մլն հատ: Համապատասխանաբար 20 տոկոսով շրջանառության աճ է տեղի ունեցել: Հաշիվ ապրանքագրերի դեպքում աճը կազմել է 25 տոկոս՝ 20 մլն հատից դարձել է 25 մլն»,-ասաց նա հավելելով, որ հարկային մարմինների ծանրաբեռնվածությունը գրեթե կրկնապատկվել է. եթե օրինակ, 2018-ին մեկ տեսուչը կատարում էր մեկ ստուգում, 2019-ին կատարում է երկու ստուգում:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու