Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկել են Սեւանա լճի խնդիրները. ներկայացվել է լճի առկա վիճակը
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում, որն ուղղված էր Սեւանա լճի հիմնախնդիրների լուծմանը։ Քննարկումը վարել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։
Նախարարությունից NEWS.am_ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանության խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ), «Վեոլիա ջուր» ՓԲ, «Գեոկոմ» ՍՊ ընկերությունների ներկայացուցիչները եւ Շրջակա միջավայրի նախարարության ստորաբաժանումների ղեկավարները։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել Սեւանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման եւ պահպանության հիմնախնդիրների կարգավորման համար անհրաժեշտ եւ նախատեսվող գործողությունները։
Նախարարության մասնագետները ներկայացրել են Սեւանա լճի առկա վիճակը, կեղտաջրերի մաքրմանն առնչվող խնդիրների լուծումները, գետահուների մաքրման ծրագիրը եւ Սոթքի լքված պոչամբարի ուսումնասիրության արդյունքները։
ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն անդրադարձել է Սեւանա լճի հիմնախնդիրներին ուղղված առաջնահերթություններին, մասնավորապես՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ համատեղ ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներին ու համատեղ իրականացվող միջոցառումներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավման հարցը։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու