Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Կառավարությունն ամեն ինչ արեց, որպեսզի ՀՀ-ն հայտնվի վտանգավոր գոտում

168.am-ը գրում է․ «Մինչ կառավարության ղեկավարը շրջում էր փողոցներով և սելֆիներ անում քաղաքացիների հետ, իսկ առողջապահության նախարարը հեգնանքով էր խոսում չինական վիրուսի մասին, այն անարգել մտավ Հայաստան։ Որ որևէ երկիր ապահովագրված չէ այդ վտանգից, այդպես էլ կա։ Բայց մի՞թե կարելի էր այդքան անփույթ վերաբերվել մի խնդրի, որն արդեն հասցրել է հազարավոր մարդկանց կյանքեր խլել։

Թեև խնդիրը միայն մարդկային կորուստները չեն։ Կորոնավիրուսը չարիք է դարձել՝ ինչպես մարդկության, այնպես էլ՝ համաշխարհային տնտեսության համար։

Հայաստանի դեպքում այդ ռիսկերն ավելի են մեծանում, երբ առանց այն էլ 4 հարևաններից 2-ի հետ ունենք փակ սահման։ Երրորդի հետ սահմանը մենք ենք փակել։ Ճիշտ է, ժամանակավոր, բայց փակել ենք։ Խոսքն Իրանի մասին է։ Մնացել է միայն մեկը՝ Վրաստանը։ Երբ այլևս ունենք կորոնավիրուսի հաստատված դեպք, մի քանի տասնյակ քաղաքացիներ էլ կասկածվում են, չի բացառվում, որ հիմա էլ Վրաստանը վերցնի ու փակի Հայաստանի հետ սահմանը։ Արդյունքում՝ կհայտնվենք բացարձակ շրջափակման մեջ։

Իրանի հետ 2 շաբաթով սահմանի փակման մասին կառավարությունը հայտարարեց փետրվարի 24-ին։ Թե ինչքանո՞վ էր դա արդյունավետ, արդեն տեսնում ենք։

Կորոնավիրուսը Հայաստան եկավ Իրանից։ Այստեղից ժամանած քաղաքացին, պարզվեց, վիրուսակիր է, բայց այն ժամանակ, երբ նա արդեն հասցրել էր շփվել շատերի հետ։ Ու հիմա նրանք ևս հայտնվել են ռիսկի գոտում։

Խնդիրը, իհարկե, այն չէ, թե ինչու են թույլ տվել վիրուսակիր քաղաքացուն վերադառնալ Հայաստան։ Խնդիրն այն էր, որ կառավարությունն ու պատկան կառույցները բացարձակ անպատրաստ դուրս եկան ստեղծված իրավիճակին։ Փոխարենը պոտենցիալ վիրուսակիրներին ժամանակին հայտնաբերելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու՝ միայն տևական շփումներից հետո որոշվեց նրանց մեկուսացնել։ Ու հիմա վարակի տարածման հավանականությունը դարձել է շատ ավելի մեծ, քան կարող էր լինել, եթե ժամանակին կանխարգելիչ քայլեր արվեին։

Արդեն առաջին օրն այն հասցրեց խուճապի մատնել հասարակությանը։ Բազմաթիվ քաղաքացիներ շտապեցին սուպերմարկետներ՝ սննդի պաշար կուտակելու համար։ Շատերն էլ վերսկսեցին դեղատներում անհույս դիմակներ փնտրել։ Սրճարաններում ու այլ մասսայական հանգստի վայրերում նվազեցին այցելուները։ Բայց դա ամենը չէր։ Այն բանից հետո, երբ պարզվեց, որ կառավարությունը որոշել է կորոնավիրուսով վարակվածներին մեկուսացնել մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը նվիրաբերած Ծաղաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում, այստեղ հանգրվանած կամ նման մտադրություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին չեղարկել պատվերները։

Սա, թերևս, առաջին հարվածն էր, որ կառավարությունն իր ձեռքով հասցրեց Հայաստանի զբոսաշրջությանը։ Զարմանալ կարելի է, թե ո՞ւմ մտքով է անցել վարակված քաղաքացիներին մեկուսացնել մի այնպիսի վայրում, որը հանդիսանում է զբոսաշրջային գոտի։ Հատկապես որ, կորոնավիրուսից ամենամեծ սպառնալիքի տակ է հայտնվել զբոսաշրջությունը։

Չհաշված, որ այլևս անհույս է «Գոլդեն Փելիսի» վաճառքը։ Առանց այդ էլ հյուրանոցային այդ համալիրի համար գնորդները հերթ չէին կանգնել։ Անցկացված 2 աճուրդում որևէ մեկը ցանկություն չհայտնեց այն ձեռք բերել։ Պատճառները հայտնի են՝ ոչ ոք չի ուզում գնել այնպիսի մի գույք, որը վաղը կարող է լուրջ գլխացավանք դառնալ իր համար։ Կառավարության հերթական չտրամաբանված քայլն է՛լ ավելի նվազեցրեց հյուրանոցային այս համալիրի վաճառքի հավանականությունը։

Այլևս միանշանակ է, որ Հայաստանն անմասն չի մնա համաշխարհային զբոսաշրջությանը սպառնացող վտանգներից։ Ու դա շատ շուտով զգալու ենք։

Իրանի հետ սահմանը Հայաստանը ստիպված եղավ փակել Նովրուզի տոների նախօրյակին։ Ճիշտ է, այն ժամանակավոր է, բայց հազիվ թե կարելի է կարծել, որ երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո վտանգները վերանալու են, և սահմանափակումները շարունակելու անհրաժեշտություն չի լինելու։ Իրանում հիվանդությունը գնալով տարածվում է, ավելանում է վիրուսակիրների թիվը։ Իսկ դա նշանակում է, որ հայ-իրանական սահմանն առայժմ փակ է մնալու այցելությունների համար։ Արդեն հայտարարվել է նաև վիզային ռեժիմը վերականգնելու մասին։

Նովրուզի տոներից առաջ, երբ սովորաբար Հայաստան են գալիս տասնյակ-հազարավոր իրանցիները, դա փոքր կորուստ չի լինելու մեր երկրի տնտեսության ու հատկապես՝ զբոսաշրջության համար։ Այցերը մեկնարկում են մարտի կեսերից և շարունակվում մինչև ապրիլի սկիզբ։ Այդ ժամանակահատվածում Իրանից Հայաստան է գալիս 25 հազարից ընդհուպ մինչև 40-45 հազար մարդ։

Անիմաստ է կարծել, որ այս տարի կլինեն այդպիսի հոսքեր։ Եվ ոչ միայն Իրանից։

Կասկած չկա, որ առաջիկայում զբոսաշրջային հոսքերը կնվազեն նաև այլ երկրներից, եթե արդեն չեն նվազել։ Եվ դեռ հայտնի չէ, թե այս պրոցեսը մինչև ուր կարող է ձգվել։

Ոչ ոք հակված չէ այցելել այնպիսի մի երկիր, որտեղ կան չինական հիվանդությամբ վարակվելու նույնիսկ ամենաչնչին ռիսկերը։ Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արեց, որպեսզի Հայաստանը հայտնվի այդպիսի երկրների շարքում։ Չի փրկի նույնիսկ վարչապետի այն «ինքնազոհողությունը», որ այցելուների մոտ ի հայտ եկած մտահոգությունները փարատելու նպատակով՝ շտապեց 1 օրով ընտանիքի հետ հանգրվանել Ծաղկաձորում։

Իհարկե, Հայաստանի տնտեսության ռիսկերը միայն տուրիզմին չեն առնչվում։ Կան բազմաթիվ այլ վտանգներ՝ կապված հանքահումքային ապրանքների միջազգային գների անկման և համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող դրսևորումների հետ։ Դրանք արդեն տեսանելի են։

Հեռանկարում ևս սպասումները լավատեսական չեն։ Պատահական չէ, որ միջազգային ֆինանսական կառույցները սկսել են վերանայել գլոբալ տնտեսության աճի նախկին կանխատեսումները՝ նվազեցնելով դրանք։

Սրանք այն ակնհայտ ռիսկերն են, որոնք տարեսկզբին ի հայտ են եկել Հայաստանի տնտեսության համար։ Բայց դեռ վաղ է ասել, թե դրանք մինչև ուր կարող են ձգվել։ Որքան երկար շարունակվի այս ամենը, այնքան կորուստներն ավելի կմեծանան»։