Ով է դատաիրավական փոփոխությունների թեմայի առավել շահագրգիռ կողմը
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ-ում քննարկման է դրվել դատաիրավական փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Նշենք, որ այն բավական ծավալուն է եւ վերաբերում է դատական համակարգում կոռուպցիան վերացնելու քայլերին։ Այս նախագծերով փոփոխություններ են սպասվում դատավորների կարգապահությանն ու բարեվարքությանը հետեւող հանձնաժողովներում։
Հիմնական նորամուծությունն այն է, որ այդ հանձնաժողովներում, բացի դատարանների ներկայացուցիչներից, լինելու են նաեւ հասարակական սեկտորի կողմից նշանակված հեղինակավոր իրավաբան գիտնականներ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հարցում, իշխանությունների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով, առավել շահագրգիռ կերպով աշխատել են «Սորոսի» գրասենյակի ներկայացուցիչները, այդ գրասենյակից տարբեր դրամաշնորհներ ստացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ նաեւ այն անձինք, որոնք ժամանակին այդ սեկտորն են ներկայացրել, իսկ հիմա գործող իշխանության կազմում են։
Հենց նրանք են որպես փորձագետներ արտասահմանից հրավիրել անցումային արդարադատության եւ վեթինգի մասնագետների, որպեսզի վերջիններս կարողանան հայ գործընկերներին մանրամասն ներկայացնել փոփոխությունների անցկացման նրբերանգները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի