Առաջարկվում է ՃՈ եւ պարեկապահակային ծառայությունների փոխարեն ստեղծել «Պարեկային ոստիկանություն» ծառայություն
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում եւ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Նախագծով իրավական հիմք է ստեղծվում ՀՀ ոստիկանության կազմում «Պարեկային ոստիկանություն» ծառայության ստեղծման, պարեկային ոստիկանների հրամանագրման եւ նրանց գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս ոստիկանության համակարգում գործում են «Ճանապարհային ոստիկանություն» եւ պարեկապահակային ծառայությունները, որոնք համապատասխանաբար իրականացնում են ճանապարհային երթեւեկության կանոնակարգման, ճանապարհային անվտանգության ապահովման գործառույթները եւ հասարակական կարգի պահպանությունը։ Ոստիկանության նման կառուցվածքով եւ գործառույթների տարանջատմամբ, տարբեր մոտեցումների, միմյանց հետ արդյունավետորեն չփոխկապակցված երկու արտաքին ծառայությունների գործունեությունը հանգեցնում է տարբեր ստորաբաժանումների միջեւ փոխգործակցության խնդիրների, մինչդեռ նշված գործունեության ուղղություններում ոստիկանության բարձր որակի աշխատանքն առաջնային կարեւորություն ունի հանցագործությունների կանխման, նախականխման ու հակազդման, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների եւ երկրի հյուրերի շրջանում ոստիկանության վերաբերյալ կարծիքի ձեւավորման, վստահության եւ ապահովության համար։
Նկատի ունենալով, որ ռազմավարությամբ նախատեսվել է, որ նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է Ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայության գործառույթները՝ անհրաժեշտ է գործընթացը սկսել պարեկների պատրաստման հատուկ ծրագրից, որը հաջողությամբ անցնելու դեպքում, վերջիններս կնշանակվեն ծառայության պաշտոններին։
Առաջարկվում է՝ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ, դադարեցնել ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայությունների գործունեությունը։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու