Ամսական 25.000 դոլար կամ սփյուռքի հանձնակատարի «ռոքֆելլերյան» պարգևատրումները
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի անունով Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել և խնդրել, որպեսզի տեղեկություններ տրամադրեն, թե որքա՞ն է կազմել գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 01.07.2019թ. մինչև 31.01.2020թ. (7 ամսվա ժամանակահատվածում):
Ի պատասխան գրավոր հարցման՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 2019թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ը ներառյալ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 82.992.200 ՀՀ դրամ (շուրջ 174 հազար դոլար):
Կայքի տվյալներով Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս պահին ունի 48 աշխատակից: Տվյալները համադրելիս՝ ստացվում է, որ գրասենյակի աշխատակիցներին հատկացվել է միջինը 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ամսական պարգևավճար, որն էլ համամասնորեն աշխատակիցների միջև բաժանելու դեպքում՝ ստացվում է յուրաքանչյուրին ամիսը 520 դոլար պարգևավճար:
Yerkir.am-ը հարցադրում է անում, թե ո՞ր կատարած աշխատանքի արդյունքում են պարգևատրվել նորաստեղծ կառույցի աշխատակիցները. «Ամենայն հավանականությամբ` կառավարությունը բարձր է գնահատել այդ գրասենյակի աշխատանքը, որի արդյունքում «կտրուկ ավելացել են» ներդրումները և «մեծ թափ առել» ներգաղթը»։
Կայքը նաև հայտնում է, որ այս ոլորտում իրականացված ուսումնասիրությունից պարզել է, որ այս թիվն ամենաբարձրներից է շուրջ 70 պետական կազմակերպությունների շարքում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու