Աննա Հակոբյանը կմեկնի ԱՄՆ, այնուհետեւ Բրազիլիա եւ Արգենտինա
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 3-ին կմեկնի ԱՄՆ: Մարտի 4-ին ԱՄՆ Պետքարտուղարության հրավերով կմասնակցի Կանացի խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությանը (International Women of Courage), որտեղ նախատեսվում է ԱՄՆ առաջին տիկին Մելանյան Թարմփի ելույթը։ կհանդիպի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Եվրոպայի եւ Ասիայի հարցերով բյուրոյի աշխատակազմի ղեկավարի օգնական Բրոք Բիերմանի հետ: Նույն օրը Վաշինգտոնի ազգային տաճարում Աննա Հակոբյանը ներկա կգտնվի հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյակին նվիրված մեծ համերգին: Մարտի 6-ին Բրազիլիա այցի ընթացքում՝ այդ երկրի մայրաքաղաքում, Աննա Հակոբյանը կհանդիպի երկրի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին: Նույն օրը երեկոյան արդեն Սան Պաուլո քաղաքում Աննա Հակոբյանը կհանդիպի Բրազիլիայում ՀՀ Պատվավոր հյուպատոս Հիլդա Բուրմայային։
Մարտի 7-ին Բուենոս Այրեսում Աննա Հակոբյանը հանդիպում կունենա Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանեշի հետ: Նույն օրը երեկոյան վարչապետի տիկինը կվերադառնա Երեւան։


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու