Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Մեր հարաբերությունները ամրացնող եւս մեկ գործոն է հայտնվել». Փաշինյանը՝ Վրաստանի վարչապետին

Հայաստանն ու Վրաստանն ունեն խորը մշակութային, քաղաքական, տնտեսական, պատմական կապեր: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր երկրների միջեւ հարաբերությունների կարեւորությունը դժվար է գերագնահատել: մեր երկրները ունեն խորը մշակութային, քաղաքական, տնտեսական, պատմական կապեր:

Մենք հազարամյակներով ապրել ենք կողք կողքի եւ կարծում եմ, որ ժամանակն է եկել մտածել եթե ոչ ապագա հազարամյակներին, ապա գոնե հարյուրամյակներին այս տարածաշրջանը համատեղ զարգացնելու մասին: Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումները ռազմավարական են:

Մեր երկու երկրներն ունեն ավելի լայն համագործակցության եւ՛ ընդհանուր, եւ՛ տարբերվող դաշտեր, բայց մեզ համար տարածաշրջանային հարաբերությունները, մեր հարեւան, բարեկամների, Վրաստանի հետ մեր հարաբերությունները բոլորովին այլ հարթության վրա ենք մենք դիտարկում:

Մեր հարաբերությունները ամրացնող եւս մեկ գործոն է հայտնվել. դա մեր ժողովուրդների հստակ նվիրվածությունն է ժողովրդավարությանը եւ ժողովրդավարական զարգացման տեսլականին: Այս հանգամանքը, իմ համոզմամբ, մինչեւ այժմ գոյություն ունեցած շատ ամուր հիմքի վրա ավելացնում է եւս մեկ կարեւոր անկյունաքար»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ վերջին 1.5 տարվա ընթացքում իսկապես հաջողվել է Վրաստանի հետ համագործակցության նոր որակ, նոր մակարդակ ստանալ. «Ուզում եմ այս արդյունքն առանձնահատուկ շեշտելով ասել նաեւ, որ համոզված եմ, որ այս այցն ու դրա արդյունքներն ավելի կուժեղացնեն այդ հանգամանքը: Մեզ հաջողվում է շատ հստակ քայլերով մեր բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչել»,- ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը նկատեց, որ իրենց հաջողվում է շատ հստակ քայլերով բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչել. «Ես ջերմությամբ եմ հիշում մեր առաջին հանդիպումը Երեւանում, եւ իհարկե, մեծ հաճույքով եմ հյուրընկալվում ձեզ, որովհետեւ հյուրերին ընդունելի աբրձր մշակույթը այն ամենակարեւոր առանձնահատկություններից է, որ միացնում է մեր երկու ժողովուրդներին ու երկրներին»:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան էլ հավելեց, որ Հայաստանն ու Վրաստանը կառավարությունների մակարդակով ամենօրյա ռեժիմով աշխատում են, որպեսզի էլ ավելի խորացնեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունները: «Մենք միշտ էլ իրար հետ զրույցներում համաձայնել ենք, որ բարձր մակարդակի հանդիպումները հիմք են նախարարությունների եւ գերատեսչությունների աշխատանքի համար: Ես հիշում եմ մեր հանդիպումը Երեւանում, այն անցավ շատ արդյունավետ եւ կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը եւս հիմք կդառնա մեր երկու ժողովուրդների հարաբերությունների էլ ավելի խորացման համար: Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում եւ հասկանում ենք, որ տարածաշրջանում կայունությունը մեր երկրների զարգացման անխուսափելի հիմքն է: Նախ, մենք պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության մասին, հետո նոր տնտեսական, քաղաքական, մշակութային եւ բոլոր այն հարցերի մասին, որոնք շոշափվում են»,- նշեց նա:

Գիորգի Գախարիան համոզվածություն հայտնեց, որ Հայաստանի ու Վրաստանի խաղաղությունը, զարգացումը, հեռանկարը կապված է եվրատլանտյան տարածք ինտեգրվելու հետ եւ համոզված է, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը եւս ձգտում է ինտեգրվել Եվրոպային:

«Համոզված եմ, որ մենք ձգտում ենք Հայաստանի եւ Վրաստանի բարեկամության էլ ավելի խորացմանը»,-ընդգծել է Գախարիան: