Ի՞նչ է անում Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբում. «Գոլոս Արմենիի»
Ի՞նչ է անում Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբում: Թուրքիան պարտավոր է լինել խմբի չեզոք եւ անկողմնակալ միջնորդ: Ո՞ր իրավունքով է այդ երկիրը, որը երբեք չի թաքցրել իր կողմնակալությունն ու սուբյեկտիվությունը, այդ կառույցի մաս հանդիսանում, մի կառույցի, որը պետք է առավելագույնս չեզոք, օբյեկտիվ եւ արդարացի կարգավորի հարցը: Եվ ինչո՞ւ Հայաստանը երբեք չի բարձրացրել այդ հարցը: Նման հարցեր է ուղղում «Գոլոս Արմենիի» թերթը: «Ահա անթիվ փաստերից որոշները, որոնք ավելորդ անգամ ցույց են տալիս Թուրքիայի ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան պատերազմում՝ Ադրբեջանի կողմից: 1993 թվականին Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը: Տրանսպորտային բլոկադան, որը ՄԱԿ-ի համաձայն ագրեսիայի ակտ է համարվում, շարունակվում է արդեն 26,5 տարի: Որեւէ ապացույցի կարիք չունի այն անվիճելի փաստը, որ ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում 1991-1994 թվականներին Թուրքիան բազմակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ սկսած բանակաշինությունից, ռազմական-նյութական աջակցությունից, կադրերի պատրաստումից եւ վերջացրած զենքի եւ վարձկանների մատակարարմամբ, ինչպես նաեւ ինչպես ռազմավարական, այնպես էլ տակտիկական բնույթի հարցերի մշակման գործում առաջատար դերով: Թուրքական հետքը նկատելի է հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի միջազգային մասշտաբի հանցագործության՝ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպայի սպանության մեջ: Անկարան մշտապես հանդես է գալիս միջազգային հարթակներում, որտեղ Արցախի հարցում պաշտպանում է Ադրբեջանին: Ասվածին կարելի է հավելել բազմաթիվ կոնկրետ փաստեր, սակայն սա էլ բավարար է, որպեսզի պնդենք, որ Թուրքիան անելիք չունի Մինսկի խմբում, Թուրքիան որեւէ իրավունք չունի մոտ գալ ղարաբաղյան հարցին»,- նշում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի» թերթում


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու