Ամսական 25.000 դոլար կամ սփյուռքի հանձնակատարի «ռոքֆելլերյան» պարգևատրումները
ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի անունով Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել և խնդրել, որպեսզի տեղեկություններ տրամադրեն, թե որքա՞ն է կազմել իր գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 01.07.2019թ. մինչև 31.01.2020թ. (7 ամսվա ժամանակահատվածում):
Գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 2019թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ը ներառյալ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 82.992.200 ՀՀ դրամ (շուրջ 174 հազար դոլար):
Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի համապատասխան վարչության՝ գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս պահին ունի 48 աշխատակից:
Ստացվում է, որ նորակազմ գրասենյակը, գտնվելով դեռ կազմավորման սաղմնային փուլում, չի զլացել և պարգևավճարի տեսքով ամսական շռայլել է շուրջ 25.000 ԱՄՆ դոլար: Սա այն պարագայում, երբ նորակազմ գրասենյակում չափազանց դժվար է այդքան սեղմ ժամկետներում գնահատել աշխատանքի արդյունավետությունը:
Ամենայն հավանականությամբ` կառավարությունը բարձր է գնահատել այդ գրասենյակի աշխատանքը, որի արդյունքում «կտրուկ ավելացել են» ներդրումները և «մեծ թափ առել» ներգաղթը։
Եթե ամսական 25.000 ԱՄՆ դոլար պարգևավճարը բաժանենք աշխատակիցների թվի վրա՝ կստացվի, որ յուրաքանչյուր աշխատակից, միջինացված թվով, ամսական ստացել է շուրջ 520 դոլար պարգևավճար: Թեև կարելի հասկանալ, որ իրականում շարքային աշխատակիցները պարգևատրվել են համեստ չափերով, և պարգևատրման ֆոնդից առյուծի մասը բաժին է հասել ղեկավարությանը։
Կայքը նաև հայտնում է, որ այս ոլորտում իրականացված ուսումնասիրությունից պարզել է, որ այս թիվն ամենաբարձրներից է շուրջ 70 պետական կազմակերպությունների շարքում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու