Ամեն մեկի քմահաճույքով հնարավոր չէ կորոնավիրուսի թեստեր անել, արդյունավետությունը մոտ է 0-ի․ Թորոսյան
Ամեն մեկի քմահաճույքով հնարավոր չէ կորոնավիրուսի թեստեր անել՝ հիմնված միայն քաղաքացու ցանկության վրա։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքի առնչությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Եթե որեւէ մեկի մոտ չկա որեւէ սիմպտոմ, եւ մենք դնում ենք կորոնավիրուսի թեստ, դրա էֆեկտիվությունը մոտ է 0-ի, որովհետեւ եթե, օրինակ, նոր է վարակվել կամ նրա օրգանիզմն այնքան ուժեղ է եղել, որ պայքարել է վիրուսի դեմ, մենք հնարավոր է ստանանք բացասական արդյունք, եւ դա նշանակի, որ իր մոտ իրոք չկա, որ ինքը ունեցել է ու բուժվել է: Հետեւաբար էպիդեմիոլոգիական տեսանկյունից իմաստ չունի պարզապես ցանկությամբ թեստը անել: Մենք մի տհաճ միջադեպ ենք ունեցել, որ տուրք ենք տվել նման պահանջների, որի համար ես, իհարկե, ափսոսում եմ, բայց իրավիճակը պարզապես այդպես էր թելադրում, բայց այդպես, իհարկե, չի կարելի օգտվել առողջապահական ծառայություններից: Մենք չունենք շահագրգռվածություն պարզապես մերժելու»,-ասաց Թորոսյանը:
Նա նշեց՝ կանխում է վարկածը, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձը հնարավոր է բազմաթիվ անձանց վարակած լինի, քանի որ նախարարի խոսքով՝ վիրուսը նախ պետք է օրգանիզմում բազմանա։
Նախարարը նշեց, որ կորոնավիրուսը հատուկ բուժում չունի, ջերմիջեցնողներ, ցավազրկողներ, բորբոքային պրոցեսների դեպքում անտիբիոտիկներ է կիրառվում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Հութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքից
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու