ՀՀ ամենակայացած ինստիտուտները փաստաբաններն են և լրագրողները
«Հրապարակ»-ը գրում է․ «Եթե փորձենք միանգամայն անաչառ ու կողքից նայողի հայացքով գնահատական տալ մեր պետական ինստիտուտներին, պետք է արձանագրենք, որ մեր երկրի ամենակայացած ինստիտուտներն այսօր փաստաբաններն են ու լրագրողները՝ իրենց բոլոր-բոլոր թերություններով հանդերձ։ Կյանքը ցույց տվեց, որ ոչ մի համակարգ այդքան կայուն ու գործունակ չէ, որքան այս երկուսը, որոնք աներեր կատարում են իրենց վրա դրված պարտականությունները՝ դիմանալով բոլոր ճնշումներին ու հարվածներին, եւ ծառայում են հանրությանը, որքան էլ որ նրանց հայհոյեն ու վատաբանեն տարբեր մակարդակներից։ Հատկապես ուզում եմ արձանագրել հայ փաստաբանական դպրոցի կայացումը։ Իհարկե, փաստաբանների մեջ էլ կան խարդախներ ու անգրագետներ, ինչպես լրագրողների մեջ։ Կան մարդիկ, որոնց միակ առաքելությունը դատավորի ու հաճախորդի միջեւ միջնորդի դեր կատարելն է։ Բայց պետք է արձանագրենք, թե որքան շատ են այն փաստաբանները, որոնք օրենքին ու իրավունքին են ծառայում։
Ավելի գրագետ են, քան քննիչներն ու դատախազները։ Ավելի համարձակ են, քան դատավորները։ Ավելի շատ են նպաստում երկրում ժողովրդավարության կայացմանը, քան տարբեր միջազգային կառույցներից հսկայական դրամաշնորհներ ստացող հասարակական կազմակերպությունները։ Ավելի խելացի են վերլուծում օրենսդրական դաշտը, քան այսօրվա օրենսդիրները։ Ավելի պետականամետ են, քան որոշ պետական գործիչներ։ Ավելի լավ են պատկերացնում Հայաստանի տնտեսությունն ու տնտեսական շահը, քան կառավարության անդամները։ Փաստաբանների այս խումբը, որը հեղափոխությունից հետո պոկվեց հանրային մյուս խմբերից, ոտնահարված իրավունքներով մարդկանց վերջին հույսն է ու ապավենը։ Ժամանակին փաստաբանությունից էին դատական համակարգ գնում, հիմա դատավորներն են երազում փաստաբան դառնալու մասին։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի