158,000 դոլար. անտրամաբանական պարգեւավճարներ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում
ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ի պատասխան Yerkir.am-ը գրավոր հարցման՝ հայտնել է, որ 09.05.2018թ. մինչեւ 31.12.2019թ., այն է՝ Ն. Փաշինյանի իշխանության օրոք, իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգեւավճարների չափը կազմել է 75555.077 հազար ՀՀ դրամ (շուրջ 158 հազար ԱՄՆ դոլար):
ՀՀ վարչապետի՝ 2018թ. հունիսի 11-ի որոշմամբ ՀՀ Միջուկային անվտանգության կոմիտեի աշխատակիցների առավելագույն թիվը սահմանված է 43: Եթե համարենք, որ հիմնարկն ունի հենց սահմանված առավելագույն թվով, այն է՝ 43 աշխատակից, ապա ստացվում է, որ կոմիտեի յուրաքանչյուր աշխատակից նշված շրջանում միջինացված թվով ստացել է մոտ 3700 դոլար պարգեւավճար:
Կայքը գրում է, որ նշյալ ժամանակահատվածում ՀՀ կառավարությանը ենթակա մեկ այլ հիմնարկի՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, գրեթե նույնքան թվով (45) աշխատակիցներին վճարված պարգեւատրումների ընդհանուր չափը կազմել է 41.516.581 ՀՀ դրամ (շուրջ 87 հազար դոլար): Այս դեպքում՝ յուրաքանչյուր աշխատակից միջինացված թվով ստացել է մոտ 2.000 դոլար պարգեւավճար:
Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվել, որ միեւնույն կառավարությանը ենթակա եւ աշխատակիցների միեւնույն թիվն ունեցող երկու հիմնարկներից մեկի պարգեւավճարները գրեթե կրկնակի ավելի են մյուսի՝ առանց այն էլ անբացատրելի շռայլ պարգեւավճարների համեմատ:
Նշյալ հիմնարկների ղեկավարները, կառավարության աշխատակազմի ղեկավարը կամ վարչապետ Փաշինյանն ունե՞ն որեւէ հիմնավորում կամ տրամաբանական պատասխան այս առիթով:



















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...