Երևանի 37 անցումներում կտեղադրվեն հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ
Երևանում այս տարի նախատեսվում է 37 անցումներ կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումներին:
Նա նախ հիշեցրեց, որ Երևանում ճանապարհային գծանշումների, նշանների, լուսացույցների տեղակայումը պատվիրակված է ոստիկանությանը: «Սակայն Երևանի քաղաքապետարանը, կարևորելով քաղաքում երթևեկության կազմակերպումը և անվտանգության ապահովումը, համագործակցելով ՃՈ-ի հետ, անցյալ տարի թվով 7 հետիոտնային անցումներ կահավորել է հետիոտնային կանչի լուսացույցներով: Այս տարի նախատեսվում է Երևանում 37 հետիոտնային չկարգավորվող անցումները կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով»,-ասաց Գալստյանը:
Այսպիսով` Երևանում այս տարվա վերջին կլինեն ընդհանուր 57 հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող լուսացույցներ: Շուրջ 80 վտանգավոր հետիոտնային անցումներ կկահավորվեն լեդ լույսերով, որոնք էլ ավելի անվտանգ երթևեկություն կապահովեն:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի