Դավիթ Տոնոյանը ներկա է գտնվել ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը
Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է գտնվել կանանց համար հատուկ մշակված ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադի դեսանտագրոհային խումբը համալրած առաջին կին զինծառայողները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել համալիր պարապմունքների ընթացքում ձեռք բերած գործնական հմտությունները՝ դանակով հարձակում, պաշտպանություն և մարտավարական այլ հատուկ հնարքներ:
Նշելով, որ սիրում են ընտրած մասնագիտության խորհրդավորությունն ու գաղտնիությունը, կին զինծառայողները վստահեցրել են, որ ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ են տղամարդկանց հետ հավասար հաղթահարել ցանկացած փորձություն և, անհրաժեշտության դեպքում, մարտի դաշտում կատարել հատուկ նշանակության խնդիրներ։
Հատուկ նշանակության բրիգադի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց առջև նպատակ են դրել ավելի կոփվել, յուրացնել նոր հմտություններ և լինել լավագույնը, հասնել մասնագիտական բարձունքների։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է