Քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը. ՔՊ ներկայացուցիչ
Քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:
«Որոշում ունենալուն պես կհայտարարենք»,-հավելել է նա:
Իր հերթին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հեղինակավոր արվեստագետ ընկերներ սիրելի, տեղին քննադատությունը և դրա հիմք հանդիսացող ինֆորմացիան տեղ է հասել, շնորհակալ ենք: Այնուամենայնիվ խնդրում ենք օգնել գտնել բնօրինակի հեղինակին:
Հ.Գ. Խնդրում եմ թեմայի վերաբերյալ հարցեր այս պահին չտալ, քանի որ կդժվարանամ պատասխանել»:
Ավելի վաղ TOP-NEWS.am-ը հայտնել էր, որ Սահմանադրական բարեփոխումների շրջանակում «Այո»-ի շտաբը հայտարարել էր «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ: Նախօրեին «Այո» քարոզչական կողմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր բրենդինգի մրցույթի հաղթողը, որը ըստ նախատեսվածի պետք է ստանա 3 մլն դրամ:
«Տասնյակ արժանի տարբերակներից կատարվեց բարդ ընտրություն։ Ներկայացնում ենք առաջին տեղը գրաված լոգոն, որը պատրաստել է Garoon գործակալությունը»,- նշված էր «Այո»-ի հայտարարությունում:
Սակայն, պարզվում է, որ Սահմանադրական հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի լոգոն, նոր չէ, այն 1991 թվականի Անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոն է:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է