Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է Վացլավ Հավելի անվան մրցանակի. իրավապաշտպանների հայտարարությունը Ռուսական կողմը հերթական օդային հարձակումն է իրականացրել Օդեսայի և Դնեպրի ուղղությամբ Այնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջև Ժողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից. ՄԻՊ Պենտագոնն Իրանի վրա հարձակման նոր թիրախների ցանկ ունի․ CNN Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցը Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ երկխոսություն են վարում Խամենեիի վերահսկողության ներքո Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են պառակտել Եվրամիությունը․ Կալաս Չինաստանի հարավում երկրաշարժի հետևանքով երկու մարդ է զոհվել Փրկարարները սարալանջից իջեցրել են ոտքը վնասած քաղաքացուն

Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է Վացլավ Հավելի անվան մրցանակի. իրավապաշտպանների հայտարարությունըՌուսական կողմը հերթական օդային հարձակումն է իրականացրել Օդեսայի և Դնեպրի ուղղությամբԱյնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել էՓոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջևԺողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից. ՄԻՊՊենտագոնն Իրանի վրա հարձակման նոր թիրախների ցանկ ունի․ CNNՄետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել էՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ երկխոսություն են վարում Խամենեիի վերահսկողության ներքոՌուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են պառակտել Եվրամիությունը․ ԿալասՉինաստանի հարավում երկրաշարժի հետևանքով երկու մարդ է զոհվելՓրկարարները սարալանջից իջեցրել են ոտքը վնասած քաղաքացուն ԿԳՄՍ նախարարը Սյունիքում այցելել է կառուցված և վերակառուցված կրթական հաստատություններԿԸՀ-ն՝ նախընտրական մեծ իրարանցման կիզակետումԻջևանի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանությունՔննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցերՇրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենքԵվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթըԹանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահներըԵրևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆՌուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWWՄիացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ումԴատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել ԿարապետյանիԳաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակԵրևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմերՈւսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքներըՖլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ Դոնալդ ԹրամփիԵթե ցանկանում եք իրական փոփոխություններ ստեղծել, մի՛ դուրս եկեք միջազգային խաղի կանոններից. Դանիայի վարչապետ Մետտե ՖրեդերիկսենԳողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներԺամանակակից շենքային պայմաններ, սպասարկման առավել բարելավված միջավայրՌուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումՍահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ ԹագավորությունՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ըԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. ՌուբիոԸնտրակաշառք տալու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել. հրապարակվել է հերթական ձայնագրությունըՔննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունըՌուսաստանում բանտարկյալների թիվը նվազել է Ուկրաինայի պատերազմ ուղարկված դատապարտյալների պատճառովԿասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՈստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից«Ուժեղ Հայաստանի» ցուցակում ընդգրկված Վրույր Այվազյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում նաև փողերի լվացման հոդվածով. նախաքննությունն ավարտվել էԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԵրեւանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ումԱնգնահատելի է Նիկոլայ Ծատուրյանի դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում․ վարչապետՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ
Հայաստան

Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը բացարկ չի հայտնի. դատարանը մերժեց միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Որոշումը դատավոր Վահե Միսակյանը հրապարակեց այսօր՝ փետրվարի 26-ին։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանները երեկ՝ փետրվարի 25-ին, բացարկի միջնորդություն էին ներկայացրել մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին։ Պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ դիզվառելիքի գործով նախաքննությունն ընթացել է մի շարք խախտումներով, թերացումներով, սակայն հսկող դատախազը դրանց ոչ միայն չի արձագանքել, այլեւ ինքն է թույլ տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ։ Միջնորդությանը միացան նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները։

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Հիշեցնենք, որ դատավարության մեկնարկի օրը երրորդ նախագահը բարձրախոսով շնորհակալություն հայտնեց իր աջակիցներին՝ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին դատարանի բակում հավաքվելու համար։

Սերժ Սարգսյանը խոսել էր նաեւ Արցախի հարցի վերաբերյալ եւ շեշտել, որ Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի լինելու։

Հավելենք, որ Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է, եւ, որ մեղադրանքի հիմքում ընկած է քաղաքական հետապնդումը։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։ Այնուամենայնիվ, մեղադրող դատախազը առարկել էր պաշտպանի այն հայտարարությանը, թե մեղադրանքի հիմքում մեկ ցուցմունք է։

Դատավարության մեկնարկի օրը ՀՀԿ–ն տարածել էր հայտարարություն, ըստ որի, գործն ուղղորդված է եւ պատվիրված, ունի քաղաքական շարժառիթներ, ինչի մասին վկայում է այն, որ գործը հարուցվել է «կասկածելի հանգամանքներում կորզած, ընդամենը մեկ ցուցմունքի հիման վրա»։

Հայտարարությունում նաեւ ասվում էր, որ նման քայլերով իշխանությունները նպատակ ունեն շեղել հայ ժողովրդի ուշադրությունը օրեցօր սրացող ներքին եւ արտաքին բազմաթիվ այլ խնդիրներից. «Հատկանշական է, որ այս դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային եւ դիվանագիտական գործունեության ֆոնին՝ Արցախյան բանակցությունների շուրջ ստեղծված համատեքստում»:

Նշենք, որ դատավարությանը զուգահեռ ինչպես երեկ, այնպես էլ այսօր, հավաքված են երրորդ նախագահին աջակցող քաղաքացիներ, ՀՀԿ անդամներ։