Գյուղական ընտանիքների 27.2 տոկոսում գլխավորը կինն է. ՄԱԿ-ի զեկույց
Տղամարդկանց շրջանում երկարաժամկետ աշխատանքային միգրացիայի բարձր մակարդակը ավելացնում է կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունների քանակը, եւ գյուղական ընտանիքների 27.2 տոկոսում գլխավորը կինն է: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրապարակած «Գենդերը, գյուղատնտեսությունը և գյուղական շրջանների զարգացումը Հայաստանում» զեկույցում:
Ըստ զեկույցի, հավանականությունը, որ կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունները կհայտնվեն ծայրահեղ աղքատության մեջ, մի փոքր ավելի է, քան տղամարդկանց կողմից գլխավորվող տնային տնտեսությունների դեպքում. «Սա տեղի է ունենում մասամբ այն պատճառով, որ գյուղական շրջաններում եկամտի ստեղծման հնարավորությունները կանանց համար ավելի սահմանափակ են, եւ գոյություն ունի սեռով պայմանավորված անհավասար վարձատրություն, սակայն հիմնական պատճառն այն է, որ կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունները որպես կանոն մեկ գլխավոր ունեցող ընտանիքներ են, ինչը սահմանափակում է աշխատունակ տարիքի անձանց թիվը, ովքեր ի վիճակի են իրենց նպաստը բերել ընտանիքի եկամտի ստեղծմանը»:
Զեկույցում նշվում է, որ աշխատաշուկայում կա վարձատրության՝ սեռով պայմանավորված հսկայական անհավասարություն, որի դեպքում կանանց վարձատրության միջին չափը կազմում է տղամարդկանց վարձատրության մոտ 65.9 տոկոսը:
«Ընտանեկան ֆերմաներում ոչ պաշտոնապես աշխատող գյուղացի կանայք Աշխատանքային օրենսգրքով սահմանված որեւէ փոխհատուցում չեն ստանում, օրինակ՝ հիվանդության պատճառով արձակուրդ եւ երեխայի խնամքի նպաստ, քանի որ այդ կանայք համարվում են կամ ինքնազբաղված, կամ ոչ ակտիվ։ Գյուղական համայնքներում՝ զբաղվածություն ունեցող կանանց երկու երրորդը դրամային եկամուտ չի ստանում, երբ ինքնազբաղված է:
Ընտանեկան ֆերմաներում շարունակում է գոյություն ունենալ աշխատանքների կարծրատիպային բաժանում, որի դեպքում տղամարդիկ հակված ներգրավվել այնպիսի աշխատանքներում, որոնք պահանջում են զգալի կապիտալ ներդրումներ, ներառյալ՝ սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ այն աշխատանքներում, որոնք ավելի լավ են վճարվում։ Աշխատանքների նման բաժանումն առաջացնում է գյուղատնտեսական ակտիվների եւ որոշումների կայացման նկատմամբ սահմանափակ հասանելիություն եւ վերահսկողություն»,-ասված է զեկույցում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին