Հայտնի է Հայաստանի 10 առաջնային ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների ցանկը
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է.«Մեզ տված հարցազրույցում, խոսելով լքված պոչամբարներից, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց. «Մեր նախարարության փորձագետները գույքագրել են Հայաստանում խորհրդային ժամանակահատվածից մնացած 49 պոչամբար և թափոնակույտ: Գույքագրվել է, եռաչափ մոդելավորվել, բաղադրությունները ստուգվել են: Տվյալները համադրվել են երկրաբանական ֆոնդում առկա տվյալների հետ: Դրա հիմամբ իմ հրամանով ստեղծվել է 10 առաջնային ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների ցանկ: Ռեկուլտիվացումը պետք է իրականացվի այնպես, որ հետագայում այդ տարածքները հնարավոր լինի օգտագործել: Իսկ դա ենթադրում է նաև կենսաբանական ռեկուլտիվացիա:
Աշխատանքներ, որոնց հետևանքով այդ տարածքները կգործածվեն: Այդ տարածքներից են Սոթքի լքված պոչամբարը, Տանձուտինը, Կավարտի պոչամբարը… Վերջինիս ռեկուլտիվացման համար այնտեղ, օրենսդրորեն, պարտավորություն կա 70 հեկտար անտառվերականգնում անել»:
Նախարարը հավալեց նաև, թե գործող պոչամբարների կառավարման հետ կապված էլ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել: Գործող պոչամբարների հետ կապված հանքերը շահագործողներն ունեն ռեկուլտիվացիոն որոշակի պարտավորություններ: Հիմա մշակում են կենսաբանական ռեկուլտիվացման կարգը: Զուգահեռ վերանայում են ռեկուլտիվացմանն անհրաժեշտ դեպոզիտային վճարներին առնչվող հարցեր»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է