Աննախադեպ իրավիճակ Հայաստանում․ երկրորդ և երրորդ նախագահների դատավարության հետքերով
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Հայաստանում աննախադեպ իրավիճակի ականատես եղանք. նույն օրը եւ գրեթե նույն ժամին երկու տարբեր դատարաններում ընթանում էր Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գործերով դատական նիստերը:
Եվ եթե երկրորդ նախագահի գործով դատական նիստերն արդեն երկար ժամանակ է՝ ընթանում են, եւ մի տեսակ սովորական է դարձել, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալի աթոռին է, ապա Սարգսյանի պարագայում երեկ առաջին նիստն էր, արտասովորության զգացողություն կա ամենուր եւ ամենքի մոտ:
Դա ոչ թե այն պատճառով է, որ անհավատալի է` Սերժ Սարգսյանը ինչպես կարող էր կասկածվել որեւէ հանցանքի մեջ, այլ պարզապես տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ կգա այս օրը երբեւէ:
Կարելի է ասել՝ ՀՀԿ վերնախավը ավանդույթի ուժով ամեն ինչ արել էր դատարանի դիմաց բազմություն ապահովելու համար` գործի դնելով գործարարների ռեսուրսները. «բերման էին ենթարկվել» ՀՀԿ-ական գործարարների աշխատակիցները: Ու թեեւ դատական նիստը նախատեսված էր 15:00-ին, սակայն երկու ժամ առաջ արդեն դատարանի բակում էին երդվյալ հանրապետականներն ու նաեւ գործարար-նախկին պատգամավորները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թե՛ Արկադի Համբարձումյանը, թե՛ Արայիկ Գրիգորյանը վստահեցնում էին, որ ոչ մեկին չեն ստիպել գալ դատարանի դիմաց. վերջիններս եկել են իրենց ցանկությամբ՝ հետեւելով ղեկավարների օրինակին: Հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականների կազմակերպած բողոքի ակցիայի «պլակատների» մեծ մասը ընդհանրապես կապ չուներ Սերժ Սարգսյանի դատական գործի հետ, քանի որ պաստառների վրա գրված էր. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան», իսկ դատարանում քննվում էր քրեական գործ՝ դիզելային վառելիքի հափշտակության վերաբերյալ:
Այսպիսով, 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո աննախադեպ իրավիճակ է Հայաստանում. երկրորդ եւ երրորդ նախագահները մեղադրյալի աթոռին են, մեկը՝ 2008թ. մարտի 1-ի օրերին սահմանադրական կարգի տապալման, մյուսն էլ՝ պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար, եւ եթե Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, ապա Սարգսյանի խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...