222 հազար դոլար պարգևավճար Հանրային ՀԸ-ում՝ Փաշինյանի օրոք
Yerkir.am-ը գրում է․ «Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը նշված շրջանում կազմել է 105.9 միլիոն ՀՀ դրամ դրամ (շուրջ 222 հազար դոլար): Նամակում նաև նշված է, որ վերոնշյալ գումարով պարգևատրվել են թվով 504-505 հաստիքային աշխատակիցներ:
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը նույն շրջանում կազմել է 7.983.090 (յոթ միլիոն ինը հարյուր ութսուներեք հազար իննսուն) դրամ (շուրջ 16.700 դոլար): Վերոնշյալ գումարով պարգևատրվել են թվով 238 աշխատակիցներ:
Եթե բաղդատենք երկու պետական լրատվական հիմնարկների աշխատակիցների թիվը պարգևավճարների թվի հետ՝ կստացվի, որ ընդամենը կրկնակի թվով աշխատակիցներ ունեցող Հայաստանի հանրային հեռուստատեսության աշխատակիցներին տրամադրվել է շուրջ 13 անգամ ավելի պարգևավճար:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...