Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԿԳՄՍ նախարարը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ Ժողովրդավարությունները հատկապես խոցելի են արտաքին ազդեցությունների և տեղեկատվական միջամտությունների նկատմամբ Տուժածների մեծ մասը վիրավորվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Վարչապետը վարորդական իրավունքից զրկվածների համար նոր առաջարկ է ներկայացրել ՄԻՊ-ն արձագանքել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքին՝ այն որակելով խիստ մտահոգիչ Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է Վացլավ Հավելի անվան մրցանակի. իրավապաշտպանների հայտարարությունը Ռուսական կողմը հերթական օդային հարձակումն է իրականացրել Օդեսայի և Դնեպրի ուղղությամբ

ԿԳՄՍ նախարարը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունՄայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԺաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվԺողովրդավարությունները հատկապես խոցելի են արտաքին ազդեցությունների և տեղեկատվական միջամտությունների նկատմամբՏուժածների մեծ մասը վիրավորվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտՆերքին գործերի նախարարությունը պարզաբանում էՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՎարչապետը վարորդական իրավունքից զրկվածների համար նոր առաջարկ է ներկայացրելՄԻՊ-ն արձագանքել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքին՝ այն որակելով խիստ մտահոգիչՌուբեն Վարդանյանն առաջադրվել է Վացլավ Հավելի անվան մրցանակի. իրավապաշտպանների հայտարարությունըՌուսական կողմը հերթական օդային հարձակումն է իրականացրել Օդեսայի և Դնեպրի ուղղությամբԱյնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել էՓոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջևԺողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից. ՄԻՊՊենտագոնն Իրանի վրա հարձակման նոր թիրախների ցանկ ունի․ CNNՄետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել էՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ երկխոսություն են վարում Խամենեիի վերահսկողության ներքոՌուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են պառակտել Եվրամիությունը․ ԿալասՉինաստանի հարավում երկրաշարժի հետևանքով երկու մարդ է զոհվելՓրկարարները սարալանջից իջեցրել են ոտքը վնասած քաղաքացուն ԿԳՄՍ նախարարը Սյունիքում այցելել է կառուցված և վերակառուցված կրթական հաստատություններԿԸՀ-ն՝ նախընտրական մեծ իրարանցման կիզակետումԻջևանի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանությունՔննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցերՇրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենքԵվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթըԹանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահներըԵրևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆՌուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWWՄիացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ումԴատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել ԿարապետյանիԳաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակԵրևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմերՈւսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքներըՖլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ Դոնալդ ԹրամփիԵթե ցանկանում եք իրական փոփոխություններ ստեղծել, մի՛ դուրս եկեք միջազգային խաղի կանոններից. Դանիայի վարչապետ Մետտե ՖրեդերիկսենԳողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներԺամանակակից շենքային պայմաններ, սպասարկման առավել բարելավված միջավայրՌուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումՍահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ ԹագավորությունՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ըԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. ՌուբիոԸնտրակաշառք տալու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել. հրապարակվել է հերթական ձայնագրությունը
Հայաստան

Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին լավ է ճանաչում, եւ գիտի, որ Սարգսյանը չի կարող տալ ցուցում, որ այս կամ այն ընկերությունը շահի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բաբլոյանը։

«Այս գործին լավ ծանոթ չեմ, չեմ կարող ասել՝ գործի որ մասն է շինծու, որ մասը՝ ոչ։ Այն մասը, որ Սերժ Սարգսյանին ներգրավվել են այս գործի մեջ, գտնում եմ, որ, այո, քաղաքական ենթատեքստ ունի։ Շատ լավ ճանաչում եմ Սերժ Սարգսյանին, ու գիտեմ՝ նա չի կարող միջամտել եւ տալ ինչ-որ մի ցուցում, որ այս կամ այն ընկերությունը շահի։ Իրեն ճանաչելով ես չեմ հավատում, որ կարող է պատահի՝ ինքը ինչ-որ հատուկ ցուցում տա՝ էսպես կամ էնպես անեն»։

Հարցին՝ քաղաքական ենթատեքստի նպատակը ո՞րն է, Բաբլոյան ասաց. «Ես չեմ էլ կարող պատկերացնել՝ այդ նպատակները ինչի հիման վրա են կառուցված»։

Հարցին՝ արդյոք ինքը սպասո՞ւմ էր Սերգո Կարապետյանի կողմից ցուցմունք Սերժ Սարգսյանի դեմ, Բաբլոյանն ասաց. «Չեմ սիրում մարդկանց մասին խոսել, բայց մարդիկ տարբեր են։ Կարող եմ միայն իմ ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի մասին խոսել, որին հավատում եմ ու ինքը շատ շիտակ է։ Միշտ համաձայն եմ եղել, որ բիզնեսն արդար լինի, պայմաններն էլ՝ հավասար։ Եթե կա խախտում այս կամ այն գործառույթում, հարկավոր է հայտնաբերել եւ պատասխանատվության հրավիրել մեղավորներին։ Չեմ կարողանում պատկերացնել՝ ոնց կարող է երկրի նախագահն իրեն թւոյլ տա, զբաղվել այդպիսի հարցերով»։

Բաբլոյանը շեշտեց, որ եկել է իր ընկերոջն աջակցելու։

Նշենք, որ այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։