Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԿԳՄՍ նախարարը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ Ժողովրդավարությունները հատկապես խոցելի են արտաքին ազդեցությունների և տեղեկատվական միջամտությունների նկատմամբ Տուժածների մեծ մասը վիրավորվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Վարչապետը վարորդական իրավունքից զրկվածների համար նոր առաջարկ է ներկայացրել ՄԻՊ-ն արձագանքել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքին՝ այն որակելով խիստ մտահոգիչ Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է Վացլավ Հավելի անվան մրցանակի. իրավապաշտպանների հայտարարությունը Ռուսական կողմը հերթական օդային հարձակումն է իրականացրել Օդեսայի և Դնեպրի ուղղությամբ

ԿԳՄՍ նախարարը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունՄայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԺաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվԺողովրդավարությունները հատկապես խոցելի են արտաքին ազդեցությունների և տեղեկատվական միջամտությունների նկատմամբՏուժածների մեծ մասը վիրավորվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտՆերքին գործերի նախարարությունը պարզաբանում էՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՎարչապետը վարորդական իրավունքից զրկվածների համար նոր առաջարկ է ներկայացրելՄԻՊ-ն արձագանքել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքին՝ այն որակելով խիստ մտահոգիչՌուբեն Վարդանյանն առաջադրվել է Վացլավ Հավելի անվան մրցանակի. իրավապաշտպանների հայտարարությունըՌուսական կողմը հերթական օդային հարձակումն է իրականացրել Օդեսայի և Դնեպրի ուղղությամբԱյնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել էՓոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջևԺողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից. ՄԻՊՊենտագոնն Իրանի վրա հարձակման նոր թիրախների ցանկ ունի․ CNNՄետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել էՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ երկխոսություն են վարում Խամենեիի վերահսկողության ներքոՌուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են պառակտել Եվրամիությունը․ ԿալասՉինաստանի հարավում երկրաշարժի հետևանքով երկու մարդ է զոհվելՓրկարարները սարալանջից իջեցրել են ոտքը վնասած քաղաքացուն ԿԳՄՍ նախարարը Սյունիքում այցելել է կառուցված և վերակառուցված կրթական հաստատություններԿԸՀ-ն՝ նախընտրական մեծ իրարանցման կիզակետումԻջևանի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանությունՔննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցերՇրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենքԵվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթըԹանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահներըԵրևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆՌուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWWՄիացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ումԴատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել ԿարապետյանիԳաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակԵրևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմերՈւսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքներըՖլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ Դոնալդ ԹրամփիԵթե ցանկանում եք իրական փոփոխություններ ստեղծել, մի՛ դուրս եկեք միջազգային խաղի կանոններից. Դանիայի վարչապետ Մետտե ՖրեդերիկսենԳողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներԺամանակակից շենքային պայմաններ, սպասարկման առավել բարելավված միջավայրՌուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումՍահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ ԹագավորությունՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ըԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. ՌուբիոԸնտրակաշառք տալու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել. հրապարակվել է հերթական ձայնագրությունը
Մամուլ

Հանուն քավորի. իջևանյան ընտրությունները` համամասնական ընտրակարգով

 

«Հրապարակը» գրում է. «Իշխանությունը հնարավոր եւ անհնարին բոլոր միջոցները գործի է դնում, որպեսզի Իջեւանում քաղաքապետ ընտրվի Հայաստանի թիվ մեկ քավորը՝ Հայկ Ղալումյանը։

Անցած տարի աշնանը՝ հոկտեմբերին, իշխանությունը ոչ բռնի, թավշյա քրեական գործի միջոցով հեռացրեց գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանին, ով, ի դեպ, «քավորի» ոչ այնքան հեռավոր ազգականն է։ Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, քավոր Հայկ Ղալումյանը նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ենթադրվում էր՝ կառավարությունը շատ արագ կգործի, որպեսզի Ղալումյանը ժամանակավորից դառնա հիմնական քաղաքապետ, ու հենց դեկտեմբերին՝ ՏԻՄ ընտրությունների մասին ԿԸՀ սահմանած ժամանակացույցի առաջին ժամկետում, արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում կկայացվի։ Բայց դեկտեմբերն անցավ, ընտրություններ այդպես էլ չեղան, կանցնի նաեւ մարտը՝ ընտրությունների համար սահմանված հաջորդ ժամկետը, ու էլի Իջեւանում ընտրություններ չեն լինի։ Բանն այն է, որ իշխանությունը մտավախություն ունի իր թեկնածուի հաղթանակի հարցում եւ այդ պատճառով է հետաձգում ընտրությունների անցկացումը։

Հիշեցնենք, որ անցած ամռանն Իջեւանում տեղի ունեցած անտառային պատերազմը մեծապես ազդել է իշխանության վարկանիշի վրա, եւ քաղաքապետի ԺՊ-ն էլ ոչնչով աչքի չի ընկել այս ընթացքում, այդ պատճառով հնարավորինս հետաձգում են ընտրությունները եւ զուգահեռ միջոցներ ձեռնարկում, որպեսզի ցանկալի թեկնածուին կարողանան անցկացնել։
Երեկ տեղեկացանք, որ կառավարությունը որոշել է Իջեւանում քաղաքապետի ընտրություններն անցկացնել ամռանը՝ հունիսի 14-ին։ Այս մասին մեզ հայտնեց Հայկ Ղալումյանի պատգամավոր եղբայրը՝ Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը։ Հիշեցնենք․ ամիսներ առաջ կառավարությունը շրջանառության մեջ դրեց Իջեւանի խոշորացման մասին օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ Իջեւանին կմիանան հարակից 18 համայնքները, որոնց թվում կան նաեւ սահմանամերձ գյուղեր։ Խոշորացման նպատակն ակնհայտ է՝ նախ հետաձգել դեկտեմբերին նշանակված ընտրությունը, երկրորդ՝ խոշորացման արդյունքում բոլոր միավորված համայնքներում կաշխատեն իշխանության թեկնածուի համար եւ կկանխեն տապալումը։ Խոշորացման ծրագիրը դեռ ընթացքի մեջ է, իսկ կառավարությունը «քավորին» աջակցելու հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել։

Առաջարկվում է համայնքներում անցնել համամասնական ընտրակարգի։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը e-draft.am կայքում զետեղել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է բոլոր խոշորացված քաղաքներում ընտրությունները կազմակերպել ինչպես Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում՝ կուսակցական ցուցակներով։ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, իր վարկանիշն ուզում է օգտագործել եւ դրա հաշվին ոչ միայն Իջեւանում, այլեւ բոլոր քաղաքներում վերցնել իշխանությունը։ Եթե նախկինում համայնքապետերը ՀՀԿ-ականացվում էին, այսինքն՝ որեւէ անկուսակցական մարդ, ով մինչ ընտրվելը ՀՀԿ անդամ չէր, ապա ընտրվելուց հետո անպայման պետք է ընդուներ ՀՀԿ-ի «կրոնը», հիմա գրեթե նույնն արվում է «ժողովրդավարական» ճանապարհով՝ ՔՊ-ականացվում է համայնքապետերի ինստիտուտը։
«Տեղական մարմիններում ընտրությունները միայն կուսակցական ցուցակներով չի ապահովի բնակչության լիարժեք ներգրավվածություն՝ խառը ընտրական համակարգն ավելի ադեկվատ կլինի մեր իրականությանը։ Համայնքների ղեկավարների դեպքում ուղիղ ընտրական համակարգն ավելի առաջադեմ է, քան անուղղակին։ Այն վերացնելով՝ մենք Հայաստանում կվերացնենք ուղիղ պատասխանատվությամբ ընտրովի վերջին պաշտոնները (ՀՀ նախագահն ու վարչապետն ԱԺ-ի կողմից են ընտրվում)։ Ընդհակառակը, առաջընթաց կլինի, եթե Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի դեպքում անցնենք քաղաքապետի ուղիղ ընտրակարգի»,- կարծում է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

Պատգամավոր Վահե Ղալումյանը, ով նաեւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, կարծում է, որ քաղաքական ընտրություններն ավելի ժողովրդավարական են․ «Որ համայնքապետը ոչ միայն ընտրողի առաջ պատասխանատու լինի, այլեւ իր քաղաքական ուժի, որ համայնքապետի գործունեությանը ոչ միայն քաղաքացին հետեւի, այլեւ քաղաքական ուժը, սրանով նաեւ կխուսափենք անձնավորված խնդիրներից, փոքր համայնքներում անձնավորված թշնամական հարաբերություններ են ձեւավորվում, դրա համար կխոշորացնենք, ապա այս կարգով ընտրությունների արդյունքում կունենանք ավելի խելացի, գրագետ համայնքապետեր»»։