Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է հարուցվել
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու վտանգ է եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին խորհրդարանում հրավիրված ասուլիսին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին։
«Զգուշացնում եմ այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի...»,- ասել էր Մարուքայնը՝ սպառնալիքներից հատված հրապարակելով։ Իրեն ուղղված սպառնալիքների վերաբերյալ Մարուքյանը գրավոր դիմել էր Գլխավոր դատախազին։ Դատախազությունն Էդմոն Մարուքյանը գրությունն ուղարկել էր ոստիկանության 6-րդ վարչություն՝ որպես հանցագործության մասին հաղորդում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է