Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ Ժողովրդավարությունները հատկապես խոցելի են արտաքին ազդեցությունների և տեղեկատվական միջամտությունների նկատմամբ Տուժածների մեծ մասը վիրավորվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Վարչապետը վարորդական իրավունքից զրկվածների համար նոր առաջարկ է ներկայացրել ՄԻՊ-ն արձագանքել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքին՝ այն որակելով խիստ մտահոգիչ Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է Վացլավ Հավելի անվան մրցանակի. իրավապաշտպանների հայտարարությունը Ռուսական կողմը հերթական օդային հարձակումն է իրականացրել Օդեսայի և Դնեպրի ուղղությամբ Այնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է

Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունՄայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԺաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվԺողովրդավարությունները հատկապես խոցելի են արտաքին ազդեցությունների և տեղեկատվական միջամտությունների նկատմամբՏուժածների մեծ մասը վիրավորվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտՆերքին գործերի նախարարությունը պարզաբանում էՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՎարչապետը վարորդական իրավունքից զրկվածների համար նոր առաջարկ է ներկայացրելՄԻՊ-ն արձագանքել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքին՝ այն որակելով խիստ մտահոգիչՌուբեն Վարդանյանն առաջադրվել է Վացլավ Հավելի անվան մրցանակի. իրավապաշտպանների հայտարարությունըՌուսական կողմը հերթական օդային հարձակումն է իրականացրել Օդեսայի և Դնեպրի ուղղությամբԱյնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել էՓոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջևԺողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից. ՄԻՊՊենտագոնն Իրանի վրա հարձակման նոր թիրախների ցանկ ունի․ CNNՄետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել էՆեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի հարցըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ երկխոսություն են վարում Խամենեիի վերահսկողության ներքոՌուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են պառակտել Եվրամիությունը․ ԿալասՉինաստանի հարավում երկրաշարժի հետևանքով երկու մարդ է զոհվելՓրկարարները սարալանջից իջեցրել են ոտքը վնասած քաղաքացուն ԿԳՄՍ նախարարը Սյունիքում այցելել է կառուցված և վերակառուցված կրթական հաստատություններԿԸՀ-ն՝ նախընտրական մեծ իրարանցման կիզակետումԻջևանի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանությունՔննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ հարցերՇրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենքԵվրոպայի խորհուրդը հաստատել է «Պուտինյան տրիբունալի» հիմնադիր փաստաթուղթըԹանգարանների գիշեր միջազգային միջոցառման օրը փակ կլինեն Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրության 6-րդ և 7-րդ հարկերի ցուցասրահներըԵրևան–Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվում է. ՇՄՆՌուսաստանի և Բելառուսի մարզիկներն իր մրցումներում կարող են հանդես գալ առանց սահմանափակումների. UWWՄիացյալ Նահանգները և Գերմանիան ուժեղ գործընկերներ են՝ ուժեղ ՆԱՏՕ-ումԴատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել ԿարապետյանիԳաստրոնոմիական դիվանագիտություն. ի՞նչ են մատուցել Թրամփին Պեկինի բանկետի ժամանակԵրևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթըՍարգիս Ստեփանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոնԱնսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմերՈւսանողական երրորդ հաքաթոնն ամփոփել է արդյունքներըՖլորիդա նահանգի Պալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվելու է ի պատիվ Դոնալդ ԹրամփիԵթե ցանկանում եք իրական փոփոխություններ ստեղծել, մի՛ դուրս եկեք միջազգային խաղի կանոններից. Դանիայի վարչապետ Մետտե ՖրեդերիկսենԳողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներԺամանակակից շենքային պայմաններ, սպասարկման առավել բարելավված միջավայրՌուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակումՍահմանադրական դատարանի պատվիրակությունն աշխատանքային այց է իրականացրել Միացյալ ԹագավորությունՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-ից 15-ըԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. ՌուբիոԸնտրակաշառք տալու նախապատրաստման դեպքեր են բացահայտվել. հրապարակվել է հերթական ձայնագրությունըՔննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը
Հայաստան

Կենտրոնի բաժնում ոստիկաններին ծեծի ենթարկելու համար դատապարտված նույնասեռականներից մեկը համաներումով ազատ է արձակվել

2018 թականի օգոստոսի 14-ին Ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմաց և այնուհետև նաև բաժնում ոստիկանների և նույնասեռականների միջև գրանցված միջադեպի հիման վրա հարուցված քրեական գործով դատավճիռ է հրապարակվել: Երկու ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրվող արարքներում, նրանցից մեկը դատապարտվել 5, իսկ մյուսը 2 տարի ազատազրկման։ Վերջինս համաներումով ազատ է արձակվել պատժի կրումից: Այս մասին տեղեկացնում է Դատական տեղեկատվական համակարգը:

Գործով ամբաստանյալ էին Մարատ Կիրիլյուկը, և Ժիրայր Հովհաննիսյանը: Նրանք համապատասխանաբար մեղադրվում էին ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մարատ Կիրիլյուկի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված ստորագրություն չհեռանալու մասին, Ժիրայր Հովհաննիսյանը՝ կալանավորված էր:

Դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Մարատ Անատոլիի Կիրիլյուկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. օգոստոսի 14-ին ժամը 05:20-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի դիմացի հատվածում Ժիրայր Հովհաննիսյանի հետ, խմբի կազմում, դիտավորությամբ կատարել է բռնությամբ զուգորդված խուլիգանություն, ապա շարունակել իր խուլիգանական գործողությունները Կենտրոնականի բաժնի վարչական շենքում, որի ընթացքում նաև բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչների՝ ոստիկանների նկատմամբ: Գործը գտնվել է դատավոր Մեսրոպ Մակյանի վարույթում:

Ըստ Դատական տեղեկատվական համակարգում արված հրապարակման՝ 2018 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, նույնասեռականներ Գևորգ Գասպարյանը (Լինա), Պողոս Ամիրխանյանը (Միլենա), Արթուր Հակոբյանը (Ալինա) և էդգար Ազատյանը (Էլլա) գտնվել են Երևան քաղաքի Զաքյան փողոցում գտնվող «Կոմայգի» կոչվող վայրում։ Այդ ընթացքում վերը նշված անձանց կողքով է անցել Գրիգոր Գրիգորյանը, ումից նույնասեռականները ծխախոտ են խնդրել, ապա նրա կողմից ստանալով բացասական պատասխան, սկսել են նրան վիրավորել, որից հետո Գրիգոր Գրիգորյանը հետապնդել է նշված նույնասեռականներին, իսկ վերջիններս դիմելով փախուստի, մտել են նախ «Շիրակ» հյուրանոց, ապա «Աստորիա» հյուրանոց, որի ընթացքում նույնասեռականները ահազանգել են ոստիկանություն, ապա գնացել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին։

Հասնելով ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտ, Արթուր Հակոբյանը (Ալինա) հեռախոսային խոսակցության ընթացքում իր ընկեր՝ Մարատ Անատոլիի Կիրիլյուկին (Յանա) հայտնել է տեղի ունեցած դեպքի մասին, իսկ վերջինս պատրաստակամություն է հայտնել մոտենալ իրենց և օգնել։ Քիչ անց ոստիկանության բաժնի մոտ են եկել նույնասեռականներ Մարատ Կիրիլյուկը (Յանա), Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) և Թելման Հարոյանը (Մանե) ու միացել են մյուս նույնասեռականներին։ Այդ ընթացքում ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները բաժին բերման են ենթարկել Գրիգոր Գրիգորյանին, ինչը տեսնելով, Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) և Մարատ Կիրիլյուկը (Յանա) սկսել են աղմկել ու հայհոյանքներ հնչեցնել՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով: Բնակիչներից մեկին էլ՝ Մ. Ու.-ին, որը մոտեցել և դիտողություն է արել, ծեծի են ենթարկել:

Ոստիկանները հեռացրել են բնակչին, ինչից հետո Ժիրայր Հովհաննիսյանը (Նիկա) և Մարատ Կիրիլյուկը (Յանա), շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները և հետապնդելով նրանց, մուտք են գործել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենք և դիտավորությամբ դրսևորելով հակաբարոյական վարքագիծ, հայհոյանքներ հնչեցնելով և սպառնալիքներ տալով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների հասցեին, շուրջ 15-20 րոպե ամբողջությամբ խաթարել են ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բնականոն աշխատանքը, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, հարվածել են ոստիկաններից երկուսին, պատռել են վերջինիս համազգեստի շապիկը և ուսադիրը:

Հունվարի 24-ին հրապարակվել է դատավճիռը, համաձայն որի՝ Ժիրայր Սահակի Հովհաննիսյանը մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և երկու դրվագներով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ։ Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել հինգ տարի ազատազրկումը:

Մարատ Անատոլիի Կիրիլյուկի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել երկու տարի ազատազրկումը:

ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2018թ. նոյեմբերի 01-ին ընդունված՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով՝ Մարատ Անատոլիի Կիրիլյուկն ազատվել նշանակված պատժից։

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում։