Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. Երթը գլխավորելու է Փաշինյանը
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ակտիվորեն նախապատրաստվում են Մարտի 1-ի հերթական տարելիցին հանրահավաք անցկացնելուն։ Այդ օրը նախատեսվում է անցկացնել ամենամյա երթ, որն անձամբ կգլխավորի Նիկոլ Փաշինյանը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանձնարարություններ են տրվում՝ հնարավորինս շատ մարդաքանակ ապահովել՝ ցույց տալու, որ իրենց հետեւից դեռ գնացող զանգված կա:
Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ այդ օրը իշխանություններն ամեն ինչ անելու են լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար։
Ամենայն հավանականությամբ, հանրաքվեի մասին խոսք չի լինի, ավելին, այդ օրը կդադարեցնեն քարոզչությունը, սակայն, ըստ մեր զրուցակցի, հենց այդ հավաքն էլ կդառնա հանրաքվեի նախընտրական քարոզարշավի փաստացի մեկնարկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է