17-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ․ հարվածը եղել է գոտկային հատվածում
Փետրվարի 22-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած 2 վերք» նախնական ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 17-ամյա մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկը հայտնել է, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրաձոր համայնքի միջնակարգ դպրոցին հարակից ճանապարհին, վիճաբանության ժամանակ 17-ամյա մի պատանի, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել իրեն հասակակից համագյուղացուն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 23-ին, ժամը 00.40-ին, պատանին ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, տվել է խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է