Դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտու մարդաշատ վայրեր հաճախելուց
Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների աճով պայմանավորված՝ ՀՀ դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։ Ինչպես հաղորդում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում դեսպանության էջը, երկրի հյուսիսային նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները:
«Տեղեկացնում ենք, որ Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։
Այս պահին Իտալիայում վարակվածների թիվը 219 մարդ է, որոնց գերակշիռ մասը գտնվում է Լոմբարդիա նահանգում։ Կա 5 զոհ։ Հյուսիսային նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները, հանրային օբյեկտները, անժամկետ հետաձգվել են մշակութային և սպորտային միջոցառումները»,-նշում են դեսպանությունից:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է