ՄԻԵԴ-ը միայն 2017 թ. ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 28.500 եվրո փոխհատուցում վճարել մի քանի քաղաքացու
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը միայն 2017 թ. առաջին 5 ամիսներին պարտավորեցրել է մի քանի քաղաքացու վճարել 28 հազար 500 եվրո գումար՝ ներպետական ատյաններում նրանց խախտված իրավունքների դիմաց արդարացի փոխհատուցման համար:
Այս թիվն ստանում ենք «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի», «Այվազյանն ընդդեմ Հայաստանի», «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի», «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» և «ՉԱՊ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների ուսումնասիրության արդյունքում: Կառավարությունը վերջին նիստում հերթական անգամ Արդարադատության նախարարությանը գումար հատկացրեց ՄԻ եվրոպական դատարանում Հայաստանի դեմ կայացված որոշման համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ավաքեմյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 39563/09 գանգատ) 2017 թ. մարտի 30-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 2017 թ. պետբյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի արդարադատության նախարարությանը 2017 թ. առաջին կիսամյակում կհատկացվի 3600 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշված գործով ՄԻԵԴ վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թ. հունիսի 30-ն է: Այս գործը ներկայացված է եղել ՄԻԵԴ դեռևս 2009թ.»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն