«Ես էլի մնում եմ իմ պնդմանը, որ դա հովազ էր». հարձակման ենթարկված քաղաքացի
Նախորդ տարվա նոյեմբերի 18-ին վայրի կենդանու կողմից հարձակման ենթարկված 35-ամյա Արման Գաբրիելյանը պնդում է, որ իր վրա հարձակված կենդանին, այնուամենայնիվ, հովազ է եղել: Այս մասին այսօր` փետրվարի 24-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց նա:
«Ես էլի մնում եմ իմ պնդմանը, որ դա հովազ էր, իրա պոչը շատ երկար էր, իսկ լուսանինը կարճ է լինում: Էն որ կենդանին հարձակվելա, իրա կերի վրա չի եղել, ձագի հետ չի եղել, ինքն ուղղակի փակուղու մեջ էր, ինքը պուճուր քարանձավից է դուրս եկել»,-ասաց նա:
Արմանը նշեց, որ հովազ իրականում չի տեսել, միայն հեռուստացույցով:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 18-ին:
Նշենք, որ Կովկասյան ընձառյուծը (հովազը) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում եւ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնք Հայաստան հիմնականում գալիս են Իրանից:
«Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի համաձայն՝ կովկասյան ընձառյուծ որսացողը կտուգանվի 3 մլն դրամով: Ապօրինի որսի համար պատիժ է սահմանվում նաեւ քրեական օրենսգրքով: Ի դեպ, Հայաստանի կառավարությունը 2019 թվականը հռչակել է Կովկասյան ընձառյուծի տարի:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է