«Վերին Լարսում» Հայաստանի ներկայացուցիչը շուտով կսկսի աշխատել
«Վերին Լարս» հսկիչ անցակետում Հայաստանի ներկայացուցիչը շուտով կլինի ծառայության վայրում: Այս մասին փետրվարի 24-ին ԱԺ Եվրասիական եւ տարածաշրջանային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով փոխադրվող ապրանքների եւ միջազգային փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցների մասին տեղեկությունների փոխանակման մասին» համաձայնագրի վավաերացման հարցի քննարկման ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ կան կազմակերպական հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել առաջիկա շրջանում: «Նա պետք է սկզբում ներկայանա ռուսական մաքսային մարմիններին: Ամեն դեպքում, մեր ներկայացուցիչը որքան վաղ այնտեղ լինի, այնքան լավ: Նստավայրը կլինի Վլադիկավկազում: Բայց մենք շահագրգռված ենք, որ մեր նստավայրը լինի հենց տեղում, չնայած 30 կմ հեռավորությունը այնքան էլ մեծ խնդիր չէ»,- ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահը նաեւ հայտնեց, որ Լարսում հայ ներկայացուցիչը մենակ է աշխատելու՝ աշխատակազմ չունենալով, սակայն կունենա դիվանգիտական կարգավիճակ:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է