Քաղաքացիները խնդրի առաջ են կանգնել. գնել են ավիատոմսեր, սակայն դեսպանատներում ազատ տեղ չկա
Դեպի Իտալիա, Հունաստան Ավստրիա բյուջետային թռիչքները մեծ ոգեւորություն առաջացնելուց հետո սկսել են բազմաթիվ քաղաքացիների համար մտահոգությունների պատճառ դառնալ։
NEWS.am–ի խմբագրություն են զանգահարել բազմաթիվ քաղաքացիներ՝ նշելով, որ գնել են մատչելի ավիատոմսերը, սակայն կորցնում են իրենց տոմսերը, քանի որ արդեն մինչեւ ապրիլ շենգենյան որեւէ երկրի դեսպանատուն չունի ազատ տեղեր վիզայի փաստաթղթերն ընդունելու համար։
Այս տեղեկությունները հաստատեցին հայաստանյան մի քանի տուրիստական ընկերությունների աշխատակիցներ։ Նրանք անհանգստություն հայտնեցին, որ եթե հիմա դեռ տուրիստական սեզոնը չսկսված արդեն դեսպանատներում ազատ տեղ չկա, ապա ամառը ուղղակի մղձավանջի է վերածվել դեսպանատներում տեղ վերցնելը, քանի որ արդեն մարտից, ապրիլից ու մայիսից նոր չվերթներ են սկսվելու դեպի Եվրոպա։
Աշխատակիցներից մեկը շեշտեց, որ խնդիրը նրանում է, որ դեսպանատները վերցնում են սահմանափակ թվով դիմումներ, որը մինչ այս բավարարում էր պահանջները, սակայն ներկայում բացված ուղիղ չվերթները մեծացրել են դիմողների քանակը, իսկ դեսպանատներում դեռ շարունակում են հին սահմանաչափով դիմումներ վերցնել։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է