Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. 4 հարկանի շենքում ամեն րոպե կարող է պայթյուն լինել. Shamshyan.com
Արդեն տևական ժամանակ է, ինչ արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում:
Կոյուղաջրերը անարգել լցվում են թաղամասի Մեքենաշինարարների թիվ 37 շենքի նկուղ:
SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ կոյուղաջրերը, լցվելով նկուղ, ոչ միայն գարշահոտություն են տարածում, ստեղծելով համաճարակի վտանգ, այլ նաեւ կեղտաջուրն այնքան է բարձրացել, որ հասել է նկուղում տեղադրված էլեկտրական վահանակներին, ինչի հետեւանքով էլեկտրական վահանակը ամեն րոպե կարող է պայթել:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում շենքի բնակիչներն ասում էին. «Արդեն քանի տարի է, էս վիճակն է, ամեն անգամ զանգում ենք, գալիս են, իբր բացում կոյուղին, բայց իրենց գնալուց հետո նույն վիճակն է շենքում: Կեղտաջուրը այնքան է լցվել նկուղ, որ հասել է տոկերի շտերին, ամեն րոպե կարա պայթի: Քանի օր ա, զանգում ենք «Վեոլիա ջուր» ընկերություն, բայց ոչ գալիս են, ոչ մարդ ուղարկում: Երեկ էլ ասել են, թե մեքենան է փչացել: Պարտադիր պետք է շենքում մի մեծ պայթյուն լինի, որ նոր բարեհաճեն գալ»:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է