Արփինե Հովհաննիսյանի ու փեսացուի հարսանեկան պարը. տեսանյութ
Համացանցում արդեն հրապարակվել են ՀՀ արդարադատության նախկին նախարարի հարսանիքի ու պսակադրության արարողության տեսանյութերը։
ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն ու նրա ընտրյալը` «Աստղիկ» ԲԿ–ի փոխտնօրեն Արշակ Մնացականյանն իրենց հարսանիքն անցկացրել են հայկական ավանդույթներով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են հյուրերը նախ տանը բարեմաղթանքներ հղում նորապսակներին, հետո հարսն ու փեսան նկարվում են ռոմանտիկ միջավայրում, պսակադրվում Սուրբ Գայանե եկեղեցում և պարում ռեստորանում։
Հայտնի է, որ Արփինեն և Արշակը առաջին կուրսում սովորել են ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի տարբեր հոսքերում։ 1 տարի սովորելուց հետո Արշակը հեռացել է այդ ֆակուլտետից և ընդունվել բժշկական համալսարան։ Այդ տարիներին Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանն իրար չեն ճանաչել։ Ծանոթացել են անցյալ տարի` կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։
Արփինե Հովհաննիսյանը 36 տարեկան է դարձել անցած տարվա դեկտեմբերի 4-ին, որից հետո նրանք հայտարարել են, որ հանդիպում են միմյանց հետ։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...
Երևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև
Առաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունը
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին