Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Առողջապահության նախարարին ուղարկել էր Սերժ Սարգսյանը․ աղմկահարույց նախաքննական ցուցմունք՝ Հայկ Սարգսյանի գործով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։

Նիստին դատավորին ներկայացվեց, թե տեղեկություն կա՞ վկա Աշոտ Սիմոնյանի վերաբերյալ ։

Դատախազը նշեց, որ Սիմոնյանի ներկայությունը դատական նիստին ապահովելը հնարավոր չէ, նա գտնվում է ԱՄՆ-ում։

Որոշում կայացվեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը։

Նա տուժող Դավիթ Սիմոնյանի հայրն է, իր ցուցմունքում հայտնել է․ «Դավիթ Սիմոնյանը հանդիսանում է իմ որդին։ Ցանկանում եմ նշել, որ մեր ընտանիքը միշտ հասարակական վայրերում նշել է ապրիլի 1-ի՝ սուտ ասելու օրերը եւ 2007 թվականի ապրիլի մեկին նույնպես ցանկացել ենք նշել ինչ-որ ռեստորանում։ Ընտանիքով պետք է գնայինք ռեստորան, որի համար էլ զանգահարել ենք Դավիթին, սակայն որեւէ մեկը չէր պատասխանում։ Այդպես էլ չգնացինք, քանի որ Դավիթը չպատասխանեց հեռախոսազանգերին։ Ժամը 20:00-ին կրկին զանգեցինք Դավիթին, հեռախոսազանգին պատասխանեց մի կին, պատասխանեցի, որ նա իմ որդին է։ Նա էլ ասաց, որ հեռախոսահամարի բաժանորդի վիճակը շատ ծանր է, նրան վիրահատում են։ Սկզբում չհավատացինք, սակայն հետագայում անմիջապես գնացինք հիվանդանոց»։

Սիմոնյանն իր ցուցմունքում նաեւ նշեց, որ արդեն բժշկական կենտրոնում հանդիպել են առողջապահության նախարարության բարձրաստիճան անձանց․ «Երբ մենք հասանք հիվանդանոց, մեզ մոտեցավ վիրահատող բժիշկը՝ Պիվազյանն, որն ասաց, որ վիրահատությունը նորմալ է անցել։ Բացի այդ նշեց, որ մի երիկամը հեռացրել են, իսկ լյարդի վրա կար են դրել, նաեւ ասաց, որ վնասվել է Դավիթի ողնաշարի մի ողը, որը վերականգնել հնարավոր չէ։ Այնտեղ էր գտնվում նաեւ այդ ժամանակ առողջապահության նախարարը, հետագայում իմացա, որ նրան ուղարկել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Դավիթը գտնվում էր անգիտակից վիճակում։ Իմ հարցին՝ ո՞վ է կրակել իմ որդու վրա, պատասխանում էին, որ չգիտեն։ Ընկերների մեջ տիրող խոսակցությունից իմացա, որ Դավիթի վրա կրակել են Ալեքսանդր Սարգսյանի տան պադվալում։ Որից եթադրեցի, որ նրա վրա կարող է կրակած լինի Ալեքսանդր Սարգսյանը։ Դրանից հետո՝ մի քանի օր անց, երբ ես գնացի տուն, վերելակի մոտ հանդիպեցի Արթուր Ղեւոնդյանին, ասացի, որ լսել եմ՝ Ալեքսանդր Սարգսյանն է կրակել, նա էլ ասաց, որ կրակել է նրա որդիներից մեկը թմրամիջոցի ազդեցության տակ, նաեւ նշեց, որ այդ ամենն եղել է պատահական»։


Աշոտ Սիմոնյանի ցուցմունքով՝ Ալեքսանդր Սարգսյանը ցանկացել է հանդիպել իր հետ, այնուհետեւ հանդիպել է Ա․Սարգսյանի աներձագի հետ․«Խոսակցության ժամանակ ինձ ասացին, որ ինչ եղել է, թող անցած լինի, պարտավորվեցին ծախսերը հոգալ։ Ինձ ասացին, որ կրակելու հանգամանքն իրենց տան աշխատողը՝ Արթուր Ղեւոնդյանը կվերցնի իր վրա, իսկ ոստիկանության եւ քննչական մարմինները տեղյակ են ամեն ինչից, եւ արագ կլուծեն այդ հարցը։ Որից հետո ինձ խնդրեցին՝ ոչ մի տեղ չբողոքել։ Նրանք նույնիսկ ինձ գումար առաջարկեցին, որը մերժեցի։ Իրականում իմ որդու կրակել է Հայկ Սարգսյանը, թե ինչ հանգամանքում՝ ես չգիտեմ»։