Մեկնարկել են միասնական եւ ավարտական քննությունները. ամենաշատ դիմորդները կենսաբանությունից են
Հայաստանում եւ Արցախում այսօր` հունիսի 2-ին, մեկնարկել են կենսաբանություն, աշխարհագրություն եւ ընդհանուր պատմության առարկանների միասնական եւ ավարտական քննությունները: Միասնական եւ ավարտական քննություններին մասնակցում է 1530 դիմորդ: NEWS.am-ի հետ զրույցում ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի վարիչ Կարո Նասիբյանը նշեց, որ Երեւանի 190 քննական կենտրոնում քննություններին մասնակցում է 207 դիմորդ:
«Կենսաբանությունից պետք է մասնակցեին 157 դիմորդ, ընդհանուր պատմությունից 7, աշխարհագրությունից 43: Համաշխարհային պատմություն եւ աշխարհագրություն առարկաներից բացակայում են մեկական դիմորդ, իսկ կենսաբանությունից 13 դիմորդ»,-ասաց նա:
Նշենք, որ ընդհանուր պատմություն եւ աշխարհագրություն առարակաների դիմորդները նույն քննական սենյակում են հանձնում քննությունները, քանի որ քիչ են:
Հայաստանում այսօր գործում է 13 քննական կենտրոն, իսկ Արցախում՝ 2:
Աշխարհագրությունից քննություն կհանձնի 271 դիմորդ, կենսաբանությունից 1171 եւ ընդհանուր պատմությունից՝ 88 դիմորդ:
Երեւանում գործում է երկու քննական կենտրոն՝ Երեւանի թիվ 170 եւ 190 դպրոցներում:
Միասնական եւ ավարտական հաջորդ քննությունը կլինի հունիսի 6 -ին՝ «հայոց լեզու» եւ «գրականություն» առարկաներից, հունիսի 9-ին տեղի կունենա ֆիզիկայի, հունիսի 13-ին՝ օտար լեզուների, հունիսի 16 –ին մաթեմատիկայի, հունիսի 20-ին հայոց պատմության եւ քիմիայի ու հունիսի 23-ին՝ ռուսաց լեզվի քննությունները:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...