Հայաստանում երեխաների 33 տոկոսը աղքատության մեջ է, ինչը շատ մեծ ցուցանիշ է
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում երեխաների խնդիրներին, և պատասխանելով հարցին, թե որքանով են երեխաների իրավունքները պաշտպանված, ասաց. «Հայաստանում երեխաների 33 տոկոսը բնակվում է աղքատության մեջ, և դա շատ մեծ ցուցանիշ է: Մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որ կարողանանք երեխաներին աջակցել, քանի որ այդ աղքատությունը նաև լրացուցիչ ազդեցություն է ունենում այն երեխաների վրա, որոնք ունեն նաև հաշմանդամություն»,-ասաց նա:
Նա նշեց, որ աղքատ ընտանիքներին և երեխաներին հնարավոր է աջակցել՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն, սոցիալական ծառայություններ: «Հայաստանում կան շատ կազմակերպություններ, որոնք աջակցություն են ցուցաբերում աղքատ ընտանիքներին, բայց կարևոր խնդիրն այն է, որ այդ ծառայությունները և աջակցությունը համակարգվեն, որպեսզի դրանք լավագույնս ուղղորդվեն համապատասխան թիրախային խմբերին»,-ասաց նա և կարևորեց, որ Հայաստանում ծնողներին աջակցություն ցուցաբերեն երեխաների ծնված օրվանից:
Տանյա Ռադոչայը նկատեց, որ Հայաստանում շատ երեխաներ ծնվելուց հետո, երբ ունենում են խնդիրներ, նրանց տեղափոխում են այլ հաստատություններ: «Ցանկացած երեխայի պետք է ընտանիք, ջերմություն, ծնողների ներկայությունը, դրա համար պետք է աջակցել, որ երեխաները չզրկվեն դրանից»,-ասաց նա:
Մանրամասները՝ tert.am- ում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն