Հայաստանի վարչապետը պետք է արձագանքեր Ադրբեջանի նախագահի հայտարարություններին. իրավապաշտպան
Մտահոգիչ է այն, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում քննարկման ժամանակ չարձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե հայերը պետք է փորձեն ինքնորոշվել այլ տարածքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ Ալիեւը փաստացի սեփական ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը որպես հակակշիռ ներկայացրեց Սումգայիթի ջարդերին, եւ դրան եւս պատասխան չտրվեց: «Խոջալուում իրադարձությունների զարգացման սցենարը, որը ներկայացրեց Ալիեւը, ճանաչում է միայն Ադրբեջանը, այն դեպքում, երբ Սումգայիթի, Մարաղայի եւ Բաքվի ջարդերը ցեղասպանություն են ճանաչվում այդ թվում միջազգային հանրության ներկայացուցիչների կողմից»,- վստահեցրեց իրավապաշտպանը:
Նա հավելեց, որ Հայաստանը որպես պետություն պետք է հայերի նկատմամբ Սումգայիթի ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչի: Ալավերդյանը հիշեցրեց, որ ըստ պաշտոնական վարկածի՝ Սումգայիթում զոհվել է 26 հայ եւ 5 այլազգի, այն դեպքում, երբ զոհերի իրական թիվը կարող է հասնել 350-400-ի:
«Ընդ որում, Հայաստանում չկա նորմատիվ ակտ, որը հատուկ կարգավիճակ կտրամադրեր զոհերին եւ տուժածներին, այն դեպքում, երբ, օրինակ, մարտի 1-ի զոհերի համար նման կարգավիճակ եւ գումարային փոխհատուցում տրամադրվել է»,- եզրափակեց Հայաստանի առաջին օմբուդսմենը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է