«Մենք մտնում ենք ժողովրդագրական հերթական փոսի մեջ». ԿԲ նախկին նախագահ
Կա մի ոլորտ, որով կարելի է գնահատել բոլոր զարգացումները, դա ժողովրդագրությունն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
«Ժողովրդագրական առումով 2019-ին գրանցվել է թեեւ փոքր, բայց դրական տեղաշարժ: Իհարկե, այստեղ վիճակը բարդանում է նրանով, որ մենք մտնում ենք ժողովրդագրական հերթական փոսի մեջ, երբ առաջիկա 2-3 տարիների ընթացքում ակտիվ վերարտադրողական տարիք է մտնելու այն սերունդը, որը ծնվել է 2000-2001 թվականներին, իսկ մենք նորանկախ հանրապետության պատմության մեջ ամենաքիչ ծնունդներ ունեցել ենք հենց այդ ժամանակահատվածում՝ 30-32 հազար ծնունդ»,-ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ նաեւ մահացության աճ է լինելու, քանի որ ակտիվ մահացության տարիք է մուտք գործում հետպատերազմյան «բեյբի բում»-ի սերունդը:
Բագրատ Ասատրյանն ընդգծեց, որ 2017-2018 թվականներին ՀՀ որոշ մարզերում արդեն գործ ունեինք դեպոպուլյացիայի հետ, երբ մահերի թիվը ավելի մեծ է, քան ծնուդներինը. «Լոռու մարզում ամեն երկրորդ ամուսնությունն ավարտվում էր ամուսնալուծությամբ: Բայց 2019-ին դրական տեղաշարժեր գրանցվել են»


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է