Դատարանը Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին նշանակել է լրացուցիչ պատիժ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին սահմանվեց պատիժ: ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել է նոր որոշում:
«Ժողովուրդ» թերթը գրել էր. «Նախկին մարզպետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարզպետ եղած ժամանակ Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի ջրագծի կառուցման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ «ԳրԷդշին» ՍՊԸ-ի միջեւ կնքված կապալային պայմանագրով նախատեսված աշխատանքները թերի եւ չկատարված լինելու պայմաններում հաստատել եւ շրջանառության մեջ է դրել նշված աշխատանքների վերաբերյալ ավարտական ակտը, ինչի հետեւանքով էական վնաս է հասցրել պետությանը»:
Դատելով նախկին մարզպետին առաջադրված երկու մեղադրանքներից՝ նա պետք է ազատազրկման դատապարտվեր 7 տարի ժամկետով, սակայն համաներմամբ ազատվել էր դատավճռով նշանակված պատժից: Իսկ ահա մեղադրող դատախազն այնքան էլ համամիտ չի եղել դատարանի որոշման հետ, եւ գործը հոկտեմբերի 22-ին բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան:
ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքը եւ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանի եղբորը՝ Սարգիս Սահակյանին, նշանակել է լրացուցիչ պատիժ՝ զրկելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից 1 տարի ժամկետով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է