2030-ի ամռանը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի սառույցը կարող է ամբողջովին հալչել. գիտնականներ
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է դուրս գալ 2015-ին կնքված Փարիզյան համաձայնագրից, որն ստորագրել են նրա նախորդ Բարաք Օբաման և շուրջ 200 այլ համաշխարհային առաջնորդներ, կլիմայական փոփոխությունները շարունակում են ահազանգ հնչեցնել:
Ինչպես հայտնում է Agence France Presse-ը, գիտնականների խոսքով` Երկրի միջին գլոբալ ջերմաստիճանը նոր ռեկորդներ է գրանցում, իսկ ծովի սառույցը հալչում է: Միևնույն ժամանակ եղանակային ծայրահեղ պայմաններն ավելի հաճախակի են դարձել, և որոշ տեսակներ կանգնած են անհետացման եզրին:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկրի մակերեսի ջերմաստիճանը 2016-ին երրորդ տարին անընդմեջ ռեկորդ է գրանցել 1880-ականներից ի վեր:
Մինչ օրս գրանցված 17 ռոկորդային ամենաշոգ տարիներից 16-ը գրանցվել է 21-րդ դարում:
Գիտնականների խոսքով` աշխարհի խոշորագույն քաղաքքներից մի քանիսում ջերմաստիճանը 2100 թվականին կարող է 8 աստիճանով ավելի բարձր լինել` ըստ Ցելսիուսի:
Օվկիանոսային սառույցների հալոցքները ևս ռեկորդային տեմպեր են գրանցում: Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը, ըստ կանխատեսումների, կարող է 2030-ի ամռանն առնաց սառույցի մնալ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...