Տիգրան Ավինայնաի մոտ քննարկվել են «Հին Երևանի», Կոնդի եւ 33-րդ թաղամասի ծրագրերը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ այսօր՝ փետրվարի 18–ին, տեղի է ունեցել Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի լրատվական ծառայությունից։
Տիգրան Ավինյանը նշել է, որ հանձնաժողովում քննարկվելու են քաղաքաշինական խոշոր նախագծերը, խնդրահարույց նախագծերը, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրները ու դրանց հետ կապված առաջարկվող լուծումները:
Անդրադարձ է կատարվել չորս հիմնական թեմայի, որոնք էին «Հին Երևան» քաղաքաշինական կառուցապատման ծրագիրը, Երևանի 33-րդ թաղամասի ծրագիրը, Երևանի Կոնդ թաղամասի քաղաքաշինական «վերակենդանացման» ծրագիրը, շինարարական թույլտվությունների վիճարկման պատճառով կասեցված շինարարությունների հարցը:
«Հին Երևանի», Կոնդի ու 33-րդ թաղամասի ծրագրերի առաջընթացի ու առկա խնդիրների մասին ծավալվել է ակտիվ քննարկում: Որոշվել է «Հին Երևանի» ու 33-րդ թաղամասերի ծրագրերի աշխատանքները համակարգելու, դրանք արագացնելու ու առավել արդյունավետ կազմակերպելու համար նշանակել պատասխանատուներ: Իսկ Կոնդի թաղամասի ծրագրի համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը կստանա ու կուսումնասիրի թաղամասի զարգացման համար ներկայացված հեռանկարային հայեցակարգեր:
Առանձին անդրադարձ է կատարվել Երևանում շինթույլտվությունների վիճարկման պատճառով շինարարությունների կասեցմանը: Երևանի քաղաքապետը ներկայացրել է առկա իրավիճակը ու շինարարությունների կասեցման վիճակագրությունը: Որոշվել է հանձնաժողովում մանրամասնորեն ուսումնասիրել հարցը ու գտնել լուծումներ, որոնք նվազագույնի կհասցնեն անհարկի ու անհիմն վիճարկումները:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է