«Սպայկա»-ն պետբյուջե է վճարել 1 միլիարդ դրամ
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը դեռ շարունակվում է։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեցին Պետական եկամուտների կոմիտեից։
ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ ընկերությունը մինչ այս պահի պետական բյուջե է վճարել 1 միլիարդ դրամ, սակայն հաշվարկները դեռ ընթացքի մեջ են։
Ղուկասյանի պաշտպանական թիմը քրգործի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում, իսկ «Սպայկա» ընկերությունից սահմանափակվեցին հայտնելով, որ նախաքննությունը շարունակվում է։
Ավելի վաղ Ղազարյանի պաշտպանը մեզ ասել էր, որ հարկը վճարելուց հետո քրեական հետապնդումը դադարեցվում է։
Հիշեցնենք՝ Ղազարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար։
Ըստ ՊԵԿ -ի՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը