Արդեն ձևավորվել է 61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբ. Ռուբեն Մելիքյան
Արդեն ձևավորվել է 61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբ, և փետրվարի 18-ին ժամը 9:00-ին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Հարգելի հայրենակիցներ,
Արդեն տեղյակ եք, որ մի խումբ իրավաբաններ նախաձեռնել են ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը:
Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։ Բայց ցավոք, հանրաքվեն, այնուամենայնիվ, նշանակվեց, և այժմ այն «դե ֆակտո» իրողություն է դառնում։
Այսպիսով, առանց այն էլ լրջորեն վիճելի սահմանադրականությունից և իրավաչափությունից զատ՝ օբյեկտիվորեն առաջանում է նաև նշանակված հանրաքվեի արդարացիության խնդիր։
Ինչպես արդեն հայտարարել ենք՝ մեր նախաձեռնության հիմնական նպատակներն են․
1) ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին։
2) ՀՀ քաղաքացիներին և միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի և բողոքարկելի։
Մենք վստահ ենք, որ մեր նախաձեռնությունը միտված է ի շահ Հայաստանի Հանրապետության: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի հանրությունը խուսափի «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերի միջև սուր առճակատումներից: Մենք ջանքեր ենք գործադրելու, որ այս ընթացքում բացառվեն հանրությանը գույների բաժանելու և ատելություն քարոզելու արատավոր երևույթները:
Մենք գիտակցում ենք, որ կարող ենք դառնալ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության քննադատության թիրախ, սակայն մեզ համար առավել կարևոր է պետության շահը, քան արհեստական և ժամանակավոր բնույթ կրող հնարավոր ամենասուր քննադատությունները:
Այսպիսով` հայտարարում ենք, որ արդեն ձևավորվել է 61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբ, և փետրվարի 18-ին ժամը 9:00-ին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ՀԳ. Հատկանշական է, որ մեր նախաձեռնությանը միացել է 61 իրավաբան: Նկատենք, որ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորվում են դատական պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու հիմնարար իրավունքները»,- գրել է նա:


















































Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») կալանավորելու մասին վերաքննիչ դատարանի նորաթուխ դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշումն է
ՔՊ թեկնածուներից մեկն ԻԻՀ քաղաքացի՞ է
Քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավաճա՛ն» գոչելու համար. Մելիքյան
Կապիտուլյանտների այս իշխանությունը երևի որոշել է քարոզարշավը լցնել «աղմուկով ու փոշիով», որ ամեն ինչ լղոզվի
Արդյո՞ք գործ չունենք առնվազն «կասկածելի» դեպքի հետ (լուսանկար). Մելիքյան
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը