«Ֆեյքերի ֆաբրիկայում» 131.602.325 դրամ պարգևավճար են բաժանել (լուսանկար)
Yerkir.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ Փաշինյանի օրոք ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եվ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար):
Հիշեցնենք՝ վերոնշյալ հիմնարկը հասարակությանը հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» կամ «Ֆեյքերի ֆաբրիկա» անունով, և, ըստ շրջանառվող տեղեկությունների, այս ՊՈԱԿ-ը պետական բյուջեի հաշվին ֆեյսբության տիրույթում պահում է մեծաքանակ կեղծ օգտատերեր և վերջիններիս ռեսուրսն օգտագործում ինչպես իշխանական քարոզչության և Փաշինյանին սատարելու, այնպես էլ ընդդիմադիր շրջանակների վրա այս կամ այն կերպ ազդելու նպատակով:



















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է Պուտինին
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին