ՔԿՀ աշխատակիցը դատապարտյալից կաշառք է պահանջել, որը չստանալով որոշել է վրեժխնդիր լինել
Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ա.-ն դատապարտյալ Ալեն Մ.-ից կաշառք է պահանջել եւ պաշտոնեական կեղծիք կատարել:
ՀՔԾ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Էդգար Ա.-ն, «Հրազդան» ՔԿՀ-ում ծառայություն իրականացնելիս, 29.01.2017թ.-ին դատապարտյալ Ալեն Մ.-ի մոտ հայտնաբերել է «iPhone 6s» տեսակի բջջային հեռախոս, որը չառգրավելու եւ հիմնարկի ղեկավարությանն այդ մասին չհայտնելու համար նրանից կաշառք է պահանջել: Սակայն Ալեն Մ.-ն չի կատարել ՔԿՀ աշխատակցի անօրինական պահանջը եւ հաջորդ օրն իր հարազատների միջոցով հեռախոսը դուրս է ուղարկել ՔԿ հիմնարկից:
Պահանջած գումարը չստանալով եւ դատապարտյալից տեղեկանալով, որ հիշյալ հեռախոսը քրեակատարողական հիմնարկից դուրս է բերվել, Էդգար Ա.-ն, նրանից վրեժխնդիր լինելու անձնական դրդումով, պաշտոնեական կեղծիք է կատարել. իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով փորձել է խոչընդոտել դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն