Քրեակատարողական ծառայողները փոխում են հանդերձանքը, ուսադիրները, գլխարկանշանները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում շարունակվող բարեփոխումների համատեքստում փոփոխության է ենթարկվել նաև քրեակատարողական ծառայողների հանդերձանքը։ Հաշվի առնելով դրա փոփոխության, կրման համար առավել հարմարավետ դարձնելու, ինչպես նաև հանդերձանքի ծավալն օպտիմալացնելու պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 20-ի N 776-Լ որոշմամբ սահմանվել են քրեակատարողական ծառայողի ամառային և ձմեռային նոր հանդերձանքի, այդ թվում` համազգեստի, խորհրդանշանի և տարբերանշանների նկարագրերը, դրանք տրամադրելու կարգը, ժամկետները և պայմանները:
Քրեակատարողական ծառայողների պատշաճ արտաքին տեսքն ապահովելու և այն ժամանակին համահունչ դարձնելու նպատակով մշակվել և կիրառության մեջ են դրվել դեռևս Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած հանդերձանքից էապես տարբերվող համազգեստի, ուսադիրների և գլխարկանշանների նոր տեսակներ։ Քրեակատարողական ծառայողների ամենօրյա, դաշտային, հատուկ նշանակության և տոնական հանդերձանքների նորամուծությունների ընթացքում առանձնահատուկ կարևորվել են ինչպես դրանց նորաձև և ժամանակակից տեսքը, այնպես էլ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների տարբեր ստորաբաժանումների գործառութային պարտականությունների առանձնահատկությունները և դրանց իրականացման ընթացքում հանդերձանքի կրման հարմարավետությունը։
Քրեակատարողական ծառայության համակարգում նոր հանդերձանքի հատկացման գործընթացն արդեն սկսվել է, այն իրականացվելու է փուլերով՝ ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի կողմից հաստատված ժամանակացույցի։
Նոր հանդերձանքի ձեռքբերումն իրականացվում է պետական բյուջեով Քրեակատարողական ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին, լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվելու:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը