Շատ կարճ ժամանակում շատերն անակնկալի են գալու. Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դատարանի որոշումը փետրվարի 10-ին բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին երեկ՝ փետրվարի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Դավիթ Մովսիսյանի փաստաբան Գոռ Գեւորգյանը։
«Ցանկացած իրավաբան, եթե վերցնի այդ որոշումը, միակ հետեւությունը, որ կանի՝ կամայական եւ ապօրինի որոշումն է: Դավիթը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Եթե նայենք, թե ինչի համար է այդ մեղադրանքը առաջադրվել, ապա կասեմ, որ դա իրավական ֆանտազիայի արդյունք է: Ես համոզված եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում շատերն անակնկալի են գալու, որովհետեւ իրավական առումով գործ ունենք ուղղակի «բեսպրեդելի» հետ, որովհետեւ այլ կերպ ես չեմ կարող անվանել: Մի խոսքով` շատ ցավալի իրավիճակ ունենք, երբ որ բառիս բուն իմաստով քրեական իրավունքն ու դատավարությունը ոտքի տակ գցած վիճակ է, որովհետեւ այլ կերպ չեմ կարող մեկնաբանել»,- ասաց նա` նշելով, որ կալանքի որոշումը չպատճառաբանված է եւ չհիմնավորված:
Փաստաբանը նշեց, որ Դավիթը մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հետ լավ հարաբերությունների մեջ է գտնվել, չի եղել որեւէ կոնֆլիկտ կամ վեճ, որը կարող էր նման ծանր հետեւանքի հանգեցնել:
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջապակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին